HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը պատերազմից 3 ամիս անց․ ֆոտոպատմություն

«Հետք»-ի նկարահանող խումբը փետրվարի 4-ից 7-ը գտնվել է Արցախում։ Ֆոտոպատմությամբ ընթերցողին ենք ներկայացնում պատերազմից երեք ամիս անց մեր տեսածն ու զգացածը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, Շուշիի մատույցներում, Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի շրջանում։

Փետրվարի 4-ի կեսօրին հասանք Սյունիքի մարզի Տեղ գյուղից դեպի Բերձոր տանող ճանապարհի առաջին անցակետ։ Հայաստանի ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի անցակետում ստուգեցին մեր ինքնությունը։ Մեքենայում օտարերկրացի ուղեւոր ունեինք, նրա վերաբերյալ լրացուցիչ հարցեր տվեցին, ապա ստացած պատասխանների մասին տեղեկացրեցին նույն վայրում՝ ճանապարհի հակառակ եզրին տեղակայաված ՌԴ խաղաղապահ ուժերի ծառայողներին։ Մեզ հետ Արցախ մեկնող օտարերկրացի լրագրողի անձնագիրը խաղաղապահները լուսանկարեցին, որից հետ ԱԱԾ-ի աշխատակիցներն ու խաղաղապահները մեզ բարի ճանապարհ մաղթեցին։ Մինչ այդ զննեցին նաև մեքենայի բեռնախցիկը։

Եթե առաջին անցակետում 5 րոպե ժամանակ անցկացրինք, ապա երկրորդում, որը բացառապես խաղաղապահներից էր կազմված, 1.5 ժամ սպասեցինք։ Պատճառը օտարերկրացի լրագրողն էր։ Այդ պատմությանն օրեր առաջ անդրադարձել ենք։

Առանց օտարերկրացու մեր ճանապարհը շարունակեցինք դեպի Բերձոր։ Պատերազմի ժամանակ փլված կամուրջը դեռ վերականգնված չէր։ Շրջանցիկ ճանապարհը մեքենաներն իրար զիջելով էին անցնում։

Մինչև Բերձոր հասնելը ճանապարհին մի քանի անգամ հանդիպեցինք խաղաղապահ ստորաբաժանման զինտեխնիկայի, բեռնատարների՝ կահավորված ՌԴ դրոշներով, տարբերիչ նշաններով։

Բերձորի խաչմերուկը մեր հաջորդ կանգառն էր։ Ինչպես գնալիս, այնպես էլ Արցախից վերադառնալիս այստեղ կրկին ստուգեցին մեր ինքնությունը, զննեցին անձնագրերը, մեքենայի բեռնախցիկը։ Ի դեպ, այստեղ նաև իրենց մոտ գրի առան մեքենայի պետհամարանիշը։ Առաջին երկու անցակետերում էլ խաղաղապահները քաղաքավարի էին հաղորդակցվում, ինչը զգացինք նաև մինչև Ստեփանակերտ հասնելը։

Բերձորից հետո կանգ առանք Լիսագոր գյուղի անցակետում։ Գնալիս չէ, բայց վերադարձին այստեղ ստուգեցին մեր անձնագրերը։ Լիսագորից–Շուշի ընկած ճանապարհի միջնամասում խաղաղապահները շինարարական աշխատանքներ էին իրականացնում։ Կար նաև անցակետ։

Ադրբեջանցիների տեսանք Շուշիի մատույցներում՝ մինչ կհասնեինք խաղաղապահների հաջորդ անցակետին։ Ճանապարհի եզրին նրանք հաղորդալարեր էին նորոգում։

Ճանապարհի այդ հատվածից տեսանք Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում ադրբեջանցիների կառուցած նոր էլեկտրասյուները, լայնացրած ճանապարհը։

Շուշի տանող ճանապարհին հարող տարածքում ադրբեջանցիները շինարարություն էին կատարում, հավանաբար ենթակայան են կառուցում։

Ռուսների և ադրբեջանցիների հենակետերն այդ հատվածում միմյանցից բաժանում է Ստեփանակերտ տանող միակ ճանապարհը։

Նմանատիպ իրավիճակ էր նաև Շուշիի հիմնական խաչմերուկում, որտեղ կրկին ստուգեցին մեր անձնագրերը, զննեցին մեքենայի բեռնախցիկը։

Ճանապարհից երևում է Շուշին՝ ադրբեջանական դրոշներով։

Խաղաղապահների հաջորդ անցակետը Ստեփանակերտ տանող ճանապարհից Կրկժանին նայող հատվածում է։ Ստեփանակերտի առաջին գազալցակայանի մոտ Արցախի ոստիկաններից ու զինվորականներից կազմված հենակետն է, որտեղ մեր ինքնությունը պարզելուց հետո առաջ շարժվեցինք։

Ստեփանակերտում մեքենաների կուտակումներ էին, որը բացատրվում էր Արրբեջանին անցած բնակավայրերի բնակիչների մեծ մասի՝ մայրաքաղաքում գտնվելու հանգամանքով։

Վերածննդի հրապարակում փակցված են պատերազմում զոհվածների և անհետ կորածների նկարները։

Մարզադաշտում ֆոտբոլիստներն էին մարզվում։

Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկայում գնումներ կատարողները սակավաթիվ էին։

Փողոցներում ամեն քայլափոխի հանդիպում էինք խաղաղապահների։

Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում և հարևանությամբ խաղաղապահները վերակառուցման աշխատանքներ էին կատարում։

Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում խաղաղապահների ավտոպարկն է։ Շրջանի Հովսեփավան գյուղում նոր տներ էին կառուցում։

Արցախում բնակարանաշինական խոշոր ծրագրեր չեն իրականացվում, ակնառու են խաղաղապահների ավանների կառուցման աշխատանքները։

Մեկնաբանություններ (4)

Hetq
Western journalists have been turned back. It's a confusing situation dictated by the Russian troops stationed there.
Leopold Scott
Thanks - Who can go past the check points (I.e. Armenians with family in Artsakh, Armenian journalists, International diplomats etc..?)
Hetq
As a Westener, you couldn't take ANY road to Artsakh.
Leopold Scott
Amazing photos - would westerner be permitted to take this road to Artsakh at this time or is a connection to the area required?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter