HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանրայնացնելու համար

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քննվող քրեական գործի շրջանակում Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը: Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել: Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Հակոբյանը մեղադրանքի մասին այլ մանրամասներ չհայտնեց: Մեկնաբանության համար ԱԱԾ-ի հետ կապ հստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսին Մովսես Հակոբյանը ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ։ Նախ՝ նա նշեց, որ սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է: Ապա հավելեց, որ զինված ուժերի մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացվել, գլխավոր շտաբի ու նախարարության անձնակազմի թվաքանակը 95%-ով աճել է, փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը` սկսած վաշտից, ավարտած՝ գնդերով, կրճատվել է հինգ գունդ, նաև՝ ջոկատի կազմն է կրճատվել` 11-ից դառնալով 9: Հակոբյանը այդ ժամանակ հայտնեց, որ պատերազմի ընթացքում զորահավաք չի իրականացվել. սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի բանակի համալրման պլանն իրականացվել է 78%-ով, Հայաստանինը` 52%-ով: Ի դեպ, Մովսես Հակոբյանն առաջին բարձրաստիճան զինվորականն էր, որը հրապարակային հայտնեց` պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին մեղադրում է Մովսես Հակոբյանին` պատերազմի ընթացքում յոթերորդ պաշտպանական շրջանը հանձնելու մտադրության մեջ:

Հիշեցնենք նաև, որ ասուլիսից հետո Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)-ն քրեական գործ էր հարուցել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հատկանիշներով: Այս գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter