HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սերգեյ Լավրով․ «Ռուսաստանը մտադիր է հստակ քայլեր նախանշել Ղարաբաղում խնդիրների կարգավորման համար»

Բավքում գտնվող ռուսական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում ցանկանում է հստակ քայլեր նախանշել Լեռնային Ղարաբաղում առաջացող խնդիրների լուծման համար։ Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք նպատակաուղղված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունների ամբողջական և բարեխղճորեն կատարմանը։ Երեկ (Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, խմբ․) շատ մանրամասն քննարկվել են այս առաջադրանքները։ Հույս ունեմ, որ այսօր մենք կկարողանանք նախանշել հստակ քայլերը, որոնք թույլ կտան լուծել այդ խնդիրները։ Բնականաբար, իրավիճակը այդքան պարզ չէ և երկար տարիներ չի լուծվել»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ երկու երկրների միջև կան բազմաթիվ հարցեր, բայց ոչ խնդիրներ։ Ըստ Լավրովի՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ հարուստ են և օրեցօր ավելի հարուստ են դառնում՝ ներառելով բազմաթիվ ոլորտներ՝ քաղաքական երկխոսությունից մինչև առևտուր, տնտեսություն, ներդրումներ, հումանիտար կապեր և կրթամշակութային շփումները։

Նշենք, որ մայիսի 10-ին էլ Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քննարկման հիմնական թեման կրկին արցախյան հարցն էր։ Լավրովն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի սահմանների հարցը բարդ է, սակայն միևնույն ժամանակ լուծելի է։ 

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին և 6-ին Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Երևանում էր, որտեղ ղարաբաղյան հարցն է քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter