
ՄԻԵԴ-ը քննում է Գեղարքունիքից գերեվարված 6 հայ զինծառայողների գործով դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննում է Գեղարքունիքի մարզից գերեվարված 6 հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանի Հանրապետության դիմումը։
«Դատարանը այդպիսի դիմում ստացել է։ Այս պահին այն քննվում է։ Առավել մանրամասն ինֆորմացիա դեռևս չենք կարող հաղորդել»,- պատասխանել է Եվրոպական դատարանի ներկայացուցիչը (անունը չի հաղորդվում, խմբ․) ռուսական ТАСС պետական գործակալության հարցին։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող, բոլորը՝ պայմանագրային։
Դեպքից մի քանի ժամց անց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։ Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Մեկնաբանել