Վահան Քերոբյան. «Այս կառավարության աշխատանքի օրոք մարդկանց կենսակերպը լավացել է»
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պնդում է, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնվել է: «Հետքի» հետ զրույցում նա վերահաստատում է իր հայտարարությունը, որ Հայաստանում «ներդրումները հորդում են»։ Նախարարի պաշտոնակատարը ներդրումային ծրագրերի օրինակներ է ներկայացնում, սակայն չի կարող ասել, թե ընդհանուր առմամբ որքան ներդրում է կատարվել։ Կարծում է, որ Վիճակագրական կոմիտեն թերի է վարում ներդրումների վիճակագրությունը։
Վահան Քերոբյանը նաև պնդում է, որ ներկա իշխանությունների օրոք մարդկանց կենսակերպը լավացել է: Նրա հաշվարկներով՝ վերջին երկու տարվա ընթացքում մարդկանց կողմից տնօրինվող եկամուտները 35%-ով ավելացել են` միջին աշխատավարձի աճի ու եկամտային հարկի դրույքաչափի նվազման արդյունքում:
Հակափաստարկին, որ այս ընթացքում նաև բարձր գնաճ է գրանցվել, իսկ եկամտային հարկն էլ հիմնականում գործատուների ուսերին է եղել, ու դրույքաչափի նվազումը շատ դեպքերում թեթևացրել է ոչ թե աշխատողի, այլ՝ գործատուի բեռը, այս ընթացքում էլ կենսաթոշակային պարտադիր վճարումների դրույքաչափերն են բարձրացել, նախարարը իր և տասքու վարորդը զրույցի օրինակն է բերում, որի ժամանակ վարորդը վստահեցրել է, որ «գործերը շատ լավ են»:
Նախարարի հետ զրուցել ենք նաև պետության կողմից կապիտալ ծախսերի թերացումների, արդյունաբերության կառուցվածքի, արտահանման խնդիրների, գնաճի և այլ հարցերի շուրջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Մեկնաբանել