HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մայիսին տնտեսական ակտիվությունը 10.9%-ով աճել է

2021 թվականի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.9%-ով աճել է: Ցուցանիշն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ):

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.9 %-ով, առևտրաշրջանառությունը՝ 17.6 %-ով, ծառայությունների ծավալը՝ 17.3 %-ով:

Ամենացածր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 0.5%: Իսկ գյուղատնտեսության ցուցանիշները կհրապարակվեն միայն կիսամյակային կտրվածքով:

2020 թվականի մայիսին, 2019-ի մայիսի համեմատ, 12.9 % անկում էր գրանցվել։ Հետևաբար, այս տարվա մայիսի աճի վրա դեռևս մեծ ազդեցություն ունի բազային էֆեկտը՝ համեմատում ենք նախորդ տարվա անկում ապրած իրավիճակի հետ։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով՝ 2021 թվականի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3 %-ով:

Այս տարվա հունվարին և փետրվարին գրանցված անկումից հետո, մարտին տնտեսական ակտիվությունն աճել է 3.9%-ով: Ապրիլին այն բավականին արագացավ՝ հասնելով 23.2 %-ի, որը ևս, ինչպես առիթ ենք ունեցել նշելու, բազային էֆեկտով էր պայմանավորված: Մայիսին աճի տեմպերը կրկին թուլացել են։

Կենտրոնական բանկի թարմացված կանխատեսումներով՝ 2021 թվականին Հայաստանում կգրանցվի 4.6 % տնտեսական աճ։ Համաշխարհային բանկն էլ կանխատեսում է 3.4 % աճ:  Իսկ ամենալավատեսը շարունակում է մնալ Էկոնամիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որը երկնիշ տնտեսական աճ է կանխատեսում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter