HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Խծաբերդից գերեվարվածների հարազատները կրկին Կառավարության դիմաց են

Խծաբերդից դեկտեմբերի 13-ին գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները կրկին Կառավարության շենքի առջև են հավաքվել։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիները շուտափույթ վերադառնան, ու վերանայվի Բաքվում կայացած կեղծ դատավարությունը, որի հետևանքով Խծաբերդից գերեվարված տղաները դատապարտվել են ազատազրկման։

Նրանք անուններով ներկայանալ, իրենց որդիների մասին պատմել չեն ուզում քանի որ կարծում են, որ այդկերպ կարող են վնասել նրանց։

«Կապ չունի, թե ով ում ծնողն է, մենք բոլորս մի նպատակի համար ենք ստեղ, ուզում ենք, որ չեղարկվի էդ խայտառակ դատավարությունն, ու մեր էրեխեքը շուտ տուն վերադառնան: Մենք գիշեր-ցերեկ կորցրել ենք, ջուր խմելուց էլ ասում ենք՝ տեսնես մեր տղան վերջին անգամ ե՞րբ ա ջուր խմել, սա հո ապրել չի»,- ասում է ծնողներից մեկը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանդիպման գնալիս պատահաբար տեսնելով ռազմագերիների հարազատներին, որոշել է մոտենալ ու խոսել նրանց հետ։ Գերեվարվածների ծնողները, սակայն, նշեցին, որ այլևս ոչ մի պետական կառույցի խոստման չեն հավատում, քանի որ շոշափելի ոչ մի արդյունք չեն նկատել։

Մեզ հետ զրույցում Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իրավական առումով հնարավոր բոլոր տարբերակները փորձել են կիրառել, ռազմագերիների դատարավարության ու վերադարձի համար։

«Դատարանը չոր գործիք է, էսպիսի իրավիճակներում փորձում է շատ չմիջամտել, չնայած որ մենք դատարանին փորձում ենք հարկադրել կիրառել գործողություններ»,- նշում է Եղիշե Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շիրակցի 13 հայ գերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Հաջորդ օրը՝ հուլիսի 23-ին, շիրակցի ևս 13 գերի դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հայ գերիներ Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին հուլիսի 28-ին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, նրանք մեղադրվում են լրտեսության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter