HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. Երևանից ստացվել են շատ դրական ազդակներ, բայց Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, թուրքական CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը Ադրբեջան կատարած վերջին այցելության ժամանակ։

«Այդ հարցերում մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Հայաստանից ստացվել են շատ դրական ազդակներ։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ են Երևանի դրական որոշումներին պատասխան քայլեր ձեռնարկել։ Անկարան Բաքվի հետ քննարկում է, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Չավուշօղլուն։ 

Հոկտեմբերի 26-ին Վարանդա (Ֆիզուլի) և Կովսական (Զանգելան) կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ  Թուրքիայի համար խոչընդոտներ չեն մնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, եթե նա լուծի իր խնդիրներն Ադրբեջանի հետ։

«Ամուր խաղաղության կառուցման պայմանները հիմա բարենպաստ են, ինչպես երբեք։ Այդ հարցում Հայաստանին անհրաժեշտ է ցուցաբերել անկեղծ կամք Ադրբեջանի հետ խնդիրների կարգավորման համար։ Եթե նա դա անի, որևէ խոչընդոտ չի լինի Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար»,- նշել էր Էրդողանը, որի խոսքերը մեջբերել էր թուրքական NTV հեռուստաընկերությունը։

Նախորդ ամիս էլ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ դրական ազդակներ է ստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Էրդողանն այդ հայտարարությունն արել էր Հարավային Կովկասում «հինգի» կամ «վեցի» հարթակի մասին խոսելիս։ «Դա այն է ինչ մենք անվանում ենք հինգի կամ վեցի հարթակ։ Ներկայումս Փաշինյանից դրական ազդակներ են ստացվում այդ հարցի վերաբերյալ։ Այս համատեքստում մենք նախատեսում ենք նաև որոշ քայլեր ձեռնարկել: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում փոխել իրավիճակը դեպի լավը»,- Նյու Յորքի Türkevi երկնաքերում, պատասխանելով լրագրողի հարցին, նշել էր Էրդողանը։ 

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ դրական ազդակներ է ստանում թուրքական կողմից։ Հայաստանի վարչապետը նշել էր, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ է տեսնում՝ տարածաշրջանային խաղաղության համատեքստում։ «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ պիտի ասեմ, որ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրականով կպատասխանենք»,- նշել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ CNN Turk-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter