HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը Անկարայում չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով Թուրքիայում կայանալիք հանդիպմանը։ Այս մասին թուրքական Daily Sabah-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան։ 

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Վրաստանի դեսպանը նշել է, որ այդ երկիրը Թուրքիային ու Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկերներ, իսկ Հայաստանին որպես պատմական հարևան։ 

Ջանջգավան ընդգծել է, որ Ռուսաստանը, որը «3+3» ձևաչափի մասնակիցներից մեկն է, «բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ սպասվում է, որ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի հաջորդ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը։ «Մենք հանդիպում ենք ունեցել Մոսկվայում, բայց Վրաստանը չի մասնակցել դրան։ Սակայն հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, և մենք սպասում ենք դրան Վրաստանի մասնակցությունը»,- նշել էր Չավուշօղլուն։ 

Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Daily Sabah-ի

Մեկնաբանություններ (1)

Norah Dean
The 3 x 3 meetings are a complete waste of time not only for Georgia but also Armenia which has now had over a year to transform and build up its very poor standard military. Instead the coward and traitor Pashinyan is secretly conspiring with Aliyev and Russia to betray Nagorno Karabakh by handing it over on a plate to the Azeris. What a dreadful person leading Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter