HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չավուշօղլուի կարծիքով՝ հայերը գոհ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման ժամանակ քննարկվել է հարաբերությունների կարգավորման գործընթացի նպատակներն ու դրանցից ակնկալիքները։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են Ստամբուլի և Երևանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանը հաջորդող քայլերին։

«Մեր նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն է։ Հայերը նույնպես դրանից գոհ են։ Գործընթացին կքննարկվեն հարցեր այն մասին, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել, բացի կանոնավոր ավիաթռիչքների գործարկումից և հատուկ ներկայացուցիչների նշանակումից»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Վերջինս նաև նշել է, որ հաջորդ փուլում հատուկ ներկայացուցիչները կքննարկեն նաև վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ AFP 2021 / FABRICE COFFRINI

Մեկնաբանություններ (1)

George
Normalization of the relations based on preconditions dictated by sultan Erdogan and his puppet Aliyev (i.e. removal of the Armenian Genocide issue from political tribunes, recognition of Artsakh as part of Azerbaijan, and opening of the so-called "Zangezur corridor") is an insult by Pashinoglu (and his supporters) to the sacred memory of 1.5 million victims of the Armenian Genocide! The Armenians of Iran have a proverb that says: "a Turk by birth is preferred to a converted Turk" (Թուրքը քանց թե թուրքացածը). By having Pashinoglu as a "FRIEND", the Armenian people don't need an enemy!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter