HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.7%

2021 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է մոտ 6 տրլն 983 մլրդ դրամ։ Վիճակագրական կոմիտեն այս ցուցանիշը հաշվարկել և համադրել է 2020 թվականի հետ, որի արդյունքում տնտեսական աճը կազմել է 5.7%. 

Տվյալները հրապարակվել են այսօր՝ փետրվարի 21-ին։ 

Ըստ Վիճկոմիտեի զեկույցի՝ 2021 թվականին առևտրի և ծառայությունների ոլորտի  ծավալն աճել է 6.8%-ով, շինարարությունը՝ 2.6%-ով, արդյունաբերությունը՝ 4.2%-ով։ Իսկ գյուղատնտեսության ոլորտում 1.4% անկում է գրանցվել։ 

Այդպիսով, 2021 թվականին գրանցված տնտեսական աճը գրանցվել է հիմնականում առևտրի ու ծառայությունների հաշվին, որոնք ապահովել են 5.7% տնտեսական աճի 3.61 տոկոսային կետը։

Աճին որոշակիորեն նպաստել են նաև արդյունաբերությունն ու շինարարությունը։ 

Իսկ գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն է թողել։ 

 2020 թվականին Հայաստանում գրանցվել է 7.4% տնտեսական անկում։ Այսինքն՝ 2021-ին գրանցված 5.7% աճը դեռևս ամբողջությամբ չի «փակել» նախորդ տարվա վնասները։ 

Վերջին հինգ տարիներին տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2019 թվականին։ 

 2021 թվականի համար Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ակնկալում էր երկնիշ տնտեսական աճ, սակայն 2022 թվականի հունվարին, երբ արդեն ակնհայտ էր, որ երկնիշ աճ չի գրանցվելու, նախարարը հայտարարեց, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում իր` հրաժարական տալու հայտարարությունը կատակ է եղել։ 

Իսկ կառավարության հնգամյա ծրագրով իշխանությունները 2021-ին և դրան հաջորդող չորս տարիներին ակնկալում էին առնվազն 7% տնտեսական աճ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ 2021 թվականի դեկտեմբերի կեսերին 4.2% տնտեսական աճի կանխատեսում էր արել։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter