HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի անվտանգության խորհուրդը որոշել է երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարել

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի ողջ տարածքի վրա, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ 

Հիմա Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը 48 ժամվա ընթացքում պետք է հաստատի Ուկրաինայի վերին ռադան։ 

Դանիլովի խոսքով՝ արտակարդ դրությունը կմտցվի 30 օրով, իսկ անհրաժեշտության դեպքում Ուկրաինայի նախագահը կկարողանա այն երկարաձգել ևս 30 օրով։ ԱԱՊԽ քարտուղարը վստահեցրել է, որ արտակարգ դրության ռեժիմի մտցնումը ուկրաինացիների կյանքին «արմատապես» չի անդրադառնա։

Դանիլովը նշել է, որ այդպիսի ռեժիմի պարագայում կարող է ուժեղացվել հանրային կարգի հսկողությունը և սահմանափակվի տրանսպորտի տեղաշարժը։ Նրա խոսքով՝ պարետային ժամ անհրաժեշտության դեպքում կմտցվի միայն առանձին շրջաններում՝ Ռուսաստանի հնարավոր ներխուժման պարագայում։ 

Բացի այդ, փետրվարի 23-ին Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է Բելառուսի, Ռուսաստանի և Դոնբասի իր վերահսկողությունից դուրս տարածքներին սահմանակից շրջաններում սահմանափակումների ներդրման մասին։ Մասնավորապես, այդ շրջաններում սահմանափակվել է գիշերային ժամերին սահմանային գոտիներում գտնվելը, անօդաչուների թռիչքները, ֆոտո և վիդեո նկարահանումները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Աշխարհի մյուս գերտերությունները քննադատեցին Մոսկվայի քայլը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ոչինչ ոչ մեկին տալու չունեն։

Ավելի ուշ, Զելենսկին հայտարարեց, որ դիտարկում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը։ Մոսկվան պնդում է, որ ցանկություն չունի խզել հարաբերությունները Կիևի հետ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter