HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հանրակացարանային ազատ տարածքները կտրամադրվեն Արցախից տեղահանված ընտանիքներին

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է հանրակացարանային բնակելի տարածքներում ու բնակելի շենքերում առկա ազատ տարածքները հատկացնել ոչ թե այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ արցախյան 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Արցախի քաղաքացիներին։

Կառավարության այս որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

2020 թվականին հուլիսի 23-ի որոշմամբ՝ Կառավարությունը նպատակ ուներ բարելավել Պետգույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ գտնվող նախկին հանրակացարանային տարածքներում հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիների բնակարանային պայմանները՝ մասնավորապես հանրակացարանային բնակելի տարածքներում ազատ տարածքների առկայության դեպքում լրացուցիչ առանձնացված սենյակ հատկացնելով։ 

Այժմ Կառավարությունը մտադիր է ուժը կորցրած ճանաչել այս որոշումը, քանի որ ինչպես հայտնում է Պետգույքի կոմիտեն, ներկայում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք առհասարակ զրկված են բնակության վայրից, և ավելի հրատապ և առաջնահերթ է նրանց բնակարանով ապահովելը, քան բարելավել այն քաղաքացիների պայմանները, որոնք արդեն իսկ պետության կողմից ստացել են աջակցություն և ունեն բնակության վայր։

Այսպիսով, Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է հանրակացարանային ազատ տարածքները որպես բարելավում ոչ թե հատկացնել այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին, այլ տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող արցախցի ընտանիքներին՝ որպես բնակարանային ապահովության խնդրի լուծում։

Հավելենք, որ նախագիծն օրինական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։


Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter