HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի քաղաքացիական օբյեկտներին հարվածներն անընդունելի են․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերն անընդունելի է համարում Հայաստանի քաղաքացիական օբյեկտներին հարվածները և կոչ անում անհապաղ դադարեցնել դրանք։ Այդ մասին Քարփենթերը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների մասին տեղեկություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- գրել է Քարփենթերը։ 

Hostilities along the Armenia-Azerbaijan border and reported strikes on civilian objects in Armenia are unacceptable and must stop immediately. There is no military solution to the conflict in Nagorno-Karabakh; diplomacy must prevail.

— Michael Carpenter, U.S. Ambassador to the OSCE (@USAmbOSCE) September 13, 2022

Ավելի վաղ, ամերիկյան կոնգրեսականներն անդրադարձել էին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զինված ագրեսիային՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ցանկացած օգնություն և խիստ արձագանքել ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։

Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ:

Լուսանկարը՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter