HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողների գործողությունները «Եռաբլուրում»

Դատախազությունն ուսումնասիրում է ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների գործողությունները «Եռաբլուրում»: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին։

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդա Ջավախյանը, «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ իր ծնողներին՝ Նարինե Ալեքսանյանին և Գրիգոր Ջավախյանին նույնպես բերման են ենթարկել տանելով ոստիկանության տարբեր բաժիններ։

«Հայրիկիս ու էլի մի քանի ծնողների տարել են Կենտրոնի բաժին, մայրիկիս տարել են Նոր Նորք, բոլորին էլ բաց են թողել, էլի տարբեր ժամերի»,- ասաց Սեդա Ջավախյանը։

Նշենք նաև, որ այս դեպքը ոստիկանության կողմից նույնպես ուսումնասիրվում է։

Բերման ենթարկվածներից 3-ը 44-օրյա պատերազմի զոհերից Ժորա Մարտիրոսյանի, Գևորգ Ջավախյանի և Հակոբ Եղիազարյանի ծնողներն էին, որոնց մասին «Հետքը» նախկինում գրել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter