
Բելգիան համառ պայքարում պարտության մատնեց Կանադային
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլում Բելգիան 1։0 հաշվով պարտության մատնեց Կանադայի ընտրանուն։
Հանդիպումն, ընդհանուր առմամբ, ընթացավ հավասար պայքարում, թիմերից և ոչ մեկը ընդգծված առավելություն չուներ մյուսի նկատմամբ, չնայած որ Կանադայի մոտ ավելի լավ էր ստացվում գրոհները հարվածներով եզրափակելը։ Խաղի հաշիվը բացելու առաջին լավ հնարավորությունը հենց Կանադան էլ ստացավ, սակայն 11-րդ րոպեին Ալֆոնսո Դևիսը չկարողացավ հստակ իրացնել նշանակված 11-մետրանոց հարվածը, գնդակի ճանապարհին կանգնեց բելգիացիների դարպասապահ Տիբո Կուրտուան։
Խաղի միակ գնդակը խփվեց 44-րդ րոպեին, Միշի Բատշուայի գոլը հաղթանակ պարգևեց Բելգիայի ազգային ընտրանուն։
Հիշեցնենք՝ F խմբի մյուս խաղում Մարոկկոն և Խորվաթիան գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել։
Նոյեմբերի 23-ին կայացել են նաև E խմբի հանդիպումները, որտեղ Ճապոնիան 2։1 հաշվով հաղթել է Գերմանիային, իսկ Իսպանիան 7։0 հաշվով ջախջախել է Կոստա Ռիկային։
Մեկնաբանել