HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ֆրանսիայի հավաքականը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառրդ եզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը 2։1 հաշվով պարտության մատնեց Անգլիայի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ լարված և դիտարժան պայքարում։ Խաղի հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Օրելիեն Չուամենին։ 54-րդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց Ֆրանսիայի ընտրանու դարպասին, որը հստակորեն իրացրեց Հարի Քեյնը՝ Անգլիայի հավաքականի կազմում խփելով իր 53-րդ գոլը և այդ ցուցանիշով հավասարվելով ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Ուեյն Ռունիին։ 78-րդ րոպեին Ֆրանսիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ, գործող չեմպիոնների հաղթական գնդակը խփեց Օլիվյե Ժիրուն։

Կիսաեզրափակչում Ֆրանսիայի ազգային ընտրանու մրցակիցը կլինի Մարոկկոյի հավաքականը, որը քառորդ եզրափակչում 1։0 հաշվով հաղթել էր Պորտուգալիային։ Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Խորվաթիան ու Արգենտինան. երկուսն էլ 11-մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս էին թողել համապատասխանաբար Բրազիլիային և Նիդերլանդներին։

Խորվաթիա-Արգենտինա խաղը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, իսկ Ֆրանսիա-Մարոկկո խաղը՝ դեկտեմբերի 14-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter