HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի վեցակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում իր կարիերայում 6-րդ անգամ չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը, որը եզրափակչում պարտության մատնեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլովին։

31-ամյա հայ ըմբիշն իր պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով պարտության էր մատնել վրացի Ռոբերտի Կոբլիաշվիլիին։ Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը հունգարացի Տամաշ Լևաին էր, որին հայ ըմբիշը պարտության մատնեց 7։4 հաշվով։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ալեքսանյանը մրցեց Չեխիան ներկայացնող Արթուր Օմարովի հետ և ջախջախեց նրան 9։0 հաշվով։

Եզրափակչում Արթուր Ալեքսանյանին փորձեց դիմակայել Եվրոպայի 2022թ․ չեմպիոն Կիրիլ Միլովը, սակայն նա նույնպես չկարողացավ գերազանցել մեր ըմբիշին, և Ալեքսանյանը հաղթեց 5:1 հաշվով՝ դառնալով Եվրոպայի վեցակի չեմպիոն։ Վերջին անգամ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 2020 թվականին Հռոմում։ Հիշեցնենք՝ Արթուր Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի չեմպիոն է և Օլիմպիական խաղերի (20162.) հաղթող։

Եվրոպայի այս առաջնությունում հունահռոմեականներից նախօրեին 77 կգ քաշային կարգում չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (կարիերայում երկրորդ անգամ), իսկ 63 կգ քաշում Հրաչյա Պողոսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Ազատ ոճայինների պայքարում էլ 65 կգ քաշում Վազգեն Թևանյանը, իսկ 61 կգ-ում Արսեն Հարությունյանը (կարիերայում երրորդ անգամ) նույնպես հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter