HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության դիմաց ինքնաբուխ հավաք է. թարմացվող

Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի դեմ հարձակումից հետո մի քանի տասնյակ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։

Հավաքվածներից Հակոբ Ճաղարյանը հայտարարեց, որ պահանջում է ռուս խաղաղապահների հեռացում, քանի որ նրանք կամակատար են։ Նա պահանջեց Հայաստանի կառավարությունից՝ պաշտպանել հայերի իրավունքը միջազգային խաղաղապահների միջոցով։

Քաղաքացիների թիվը հետզհետե ավելանում է։ Կառավարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում։

Հավաքվածներից մեկն էլ հայտարարեց, որ Արցախում հայերը ցեղասպանության են ենթարկվում։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այժմ տեղի է ունենում Անվտանգության Խորհրդի նիստ։

Ժամը 15:58-ին

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ են հավաքվել։ Նրանց թվում են նաև «Ապրելու երկիր» կուսակության ներկայացուցիչները` Մանե Թանդիլյանը և այլք։

Ժամը 16։19-ին

Քաղաքացիներ են հավաքվում նաև Երևանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ, որտեղ Արցախի դրոշներ են պարզել։ Հավաքվածներն անցորդներին կոչ են անում միանալ հավաքի մասնակիցներին։

Ժամը 16։45-ին

Երևանում ոստիկանությունը մեքենաների համար փակել է Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները։

Ժամը 17։05-ին

Հրապարակի` Կառավարության շենքին հարող հատվածում հավաքված քաղաքացիների թիվն աճում է։

Ժամը 18։10-ին

Կառավարության դիմաց իրավիճակը լարված է: Տեղում է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Նա փորձում է բանակցել ցուցարարների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter