
Լևոն Մնացականյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել խոշտանգում կատարելու համար
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի կալանավորման և առաջադրված մեղադրանքի մասին։
Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ձերբակալվել է սեպտեմբերի 29-ին Հակարիի ադրբեջանական անցակետում, երբ փորձել է Արցախից անցնել ՀՀ Սյունիքի մարզ։ Նույն օրը նրան տեղափոխել են Բաքու։
Լևոն Մնացականյանին Ադրբեջանում խոշտանգման հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, իբր թե նա և այլ անձինք 2002 թվականին Ֆիզուլու շրջանի գյուղերից մեկում խոշտանգել են ադրբեջանցի գերիների։ Մնացականյանին մեղադրանքն առաջադրվել էր դեռ 2006 թվականին։
Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կալանավորվել է և ուղարկվել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։
Հիշեցնենք՝ բացի Մնացականյանից, ադրբեջանական կողմը կալանավորել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Մեկնաբանել