HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳՆ առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են․ վնասվել են ինտերնետ կապի մալուխների

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով այս պահին առցանց ծառայության հարթակները ժամանակավորապես անհասանելի են։ Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

«Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը կապ ապահովող մատակարարի մասնագետները ողջ ռեսուրսով աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։

Վերոնշյալ խնդրի պատճառով ներկայումս հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Եթե մոտենում եք Վազգեն Սարգսյան հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ կացության քարտը ստանալու նպատակով, տեղեկացնում ենք, որ տեղում էլեկտրոնային ստորագրության ակտիվացում չի իրականացվի։ 

Խորհրդատվության համար մոտեցող քաղաքացիները կարող են մոտենալ և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Կացության քարտի համար մոտեցող քաղաքացիները կարող են ստորագրել և ստանալ քարտը, սակայն էլեկտրոնային (թվային) ստորագրությունը ակտիվացնելու համար անհրաժեշտ կլինի մոտենալ ևս մեկ անգամ, երբ խնդիրը կարգավորված լինի։ 

Առաջարկում ենք հետևել մեր ֆեյսբուքյան էջին․ խնդրի լուծումից անմիջապես հետո մենք կտեղեկացնենք, և հնարավոր կլինի մոտենալ ու ակտիվացնել թվային ստորագրությունը։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter