HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Էլիտար շենքի շուրջ կրքերը թեժանում են. գործին միացել են դեսպանը և նախագահի վերահսկողականը

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի՝ այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հասցեագրված նամակին արձագանքելով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ Խուդյանի գործին հետեւում են:

Հիշեցնենք, որ դեսպանին հասցեագրված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացած, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործը հսկող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: Վերոհիշյալ խմբի անդամներից մեկը շինարար Վլադիսլավ Մանգասարյանն է:

Դեսպան Ջոն Հեֆերնը նախագահի վերահսկողության ծառայության պետի հետ հանդիպման ժամանակ խոսել է ԱՄՆ քաղաքացի Էդմոնդ Խուդյանի ներդրումների ճակատագրի մասին: Սա նշանակում է, որ Վերահսկողականից պետք է պատասխանեն դեսպանին: Նախագահականի իրավաբանները հանդիպել են Էդմոնդ Խուդյանի շահերի ներկայացուցչին՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին: Վերջինս պատմեց, որ ինքը ներկայացրել է գործը, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Վլադիսլավ Մանգասարյանը երկար ժամանակ չէր արձագանքում մամուլի հրապարակումներին: Բայց անցյալ շաբաթ նա բաց նամակ գրեց լրատվամիջոցներին: Սա կարող է նշանակել երկու բան. առաջին՝ վերահսկողականն արդեն որոշել է, թե ինչ է պատասխանելու դեսպան Ջոն Հեֆերնին, եւ Վլադիսլավ Մանգասարյանի միջոցով ինչ-որ բաներ են ասում, որ հետո այդ «ինչ-որ բաները» հաստատեն: Երկրորդ՝ Վլադիսլավ Մանգասարյանի գործերն իսկապես վատ են, նա խառնվել է իրար եւ սկսել հայտարարություններ տարածել: Թե այս երկու տարբերակներից որն է «աշխատելու», առայժմ դժվար է ասել:

Իր բաց նամակում Վ. Մանգասարյանը հիշատակել է նաեւ «Հետքի» հրապարակումները: Մեր հերոսն իրականում ստեղծագործելու աներեւակելի ունակություններ ունի: Չգիտես ինչու նա այդ նամակում չի ասել, որ «Հետքը» միշտ ներկայացրել է իր տեսակետները (փաստաբանի միջոցով) եւ կոնկրետ իրեն առաջարկել հարցազրույց տալ: Մանգասարյանը, բնականաբար, «մոռացել» է մեր հանդիպման մասին, «չի հիշում», թե ինչպես հարցազրույցի ժամանակ հայտնվեց «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի աշխատասենյակում եւ ինչպես էր մեկ ժամ առանց ընդմիջման խոսում ամեն ինչի մասին: Այդ օրը Վ. Մանգասարյանը խոստացավ հարցազրույց տալ եւ պատասխանել «Հետքի» հարցերին: Նա ինչ-որ թղթեր ցույց տվեց, ասաց, որ դրանք վերջնական չեն, որ կպատրաստվի եւ հարցազրույց կտա: Մանգասարյանը նույնիսկ հեռախոսահամար տվեց, որը, սակայն, երբեք հասանելի չէր:

Ո՞վ է Վլադիմիր Մանգասարյանը: Ընթեցողներին նորից հիշեցնենք այն, ինչ մեզ հայտնի է: Վլադը, նրան այդպես են դիմում ընկերները, խորհրդային տարիներին եղել է «Երեւանշին» ձեռնարկության կառավարչի տեղակալը: Ընկերներից շատերի մոտ Մանգասարյանը միշտ հպարտությամբ նշում է, որ գործունեության ընթացքում 600 հազար քմ շինարարություն է իրականացրել:

Էլիտար շինարարության բումի ժամանակ Վ. Մանգասարյանը սկսեց շենքեր կառուցել ինչպես Երեւանի կենտրոնում, այնպես էլ քաղաքի այլ հատվածներում: Դրանց մի մասն առ այսօր անավարտ է, բայց Վ. Մանգասարյանն այժմ էլ Երեւանում էլիտար շենքեր է կառուցում: Նա է 2009թ. հունիսին սնանկ ճանաչված «ՎԷՌՄ» շինարարական կազմակերպության փաստացի ղեկավարը, ղեկավարում է նաեւ «Կամար» ՍՊԸ-ն: Վ. Մանգասարյանը նաեւ «ՎԷՌՄ» եւ «Կամար» ՍՊԸ-ների հիմնադրած «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի իրական սեփականատերն ու ղեկավարն է: Դատարանի 08.01.2009 թ. վճռով ինքը՝ Վլադիսլավ Մանգասարյանը, ճանաչվել է սնանկ:

Իսկ ինչու է Վլադիմիր Մանգասարյանը այս տարվա նոյեմբերի 14-ին իր աշխատասենյակում վիճաբանել գործընկերոջ՝ Աշխարաբեկ Քալանթարի հետ (վերջինս առավել հայտնի է «Գաջի գործարանի ապեր» մականվամբ): Ըստ ոստիկանությունում Վլադիմիր Մանգասարյանի տված բացատրության՝ «Աշխարաբեկ Քալանթարն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մանգասարյանի (Վլադիմիր Մանգասարյանի որդու) ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել, և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարաբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի»:

Հիշեցնենք, որ Աշխարաբեկ Քալանթարը «Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի 40 տոկոսի բաժնետերն է: Մնացած 60 տոկոսը պատկանում է «Կամար» (30 %) եւ «ՎԷՌՄ» (30 %) ՍՊԸ-ներին: Իսկ այս երկուսի հիմնադիրը եւ սեփականատերը, ինչպես նշեցինք, Վլադիսլավ Մանգասարյանն է: Հենց «Վ.Մ.Գ. գրուպ»-ն էլ «տիրացել» է սփյուռքահայ գործարար էդմոնդ Խուդյանին պատկանող տարածքներին:

«Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի սեփականատերերի՝ վերոնշյալ զինված «ռազբորկայի» կապակցությամբ ոստիկանությունից «Հետքին» հայտնել են, որ փաստի առթիվ նույն օրը քրեական գործ է հարուցվել 118-րդ հոդվածի (Ծեծ) եւ 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հատկանիշներով: Գործում դեռեւս մեղադրյալներ չկան: Ըստ ոստիկանության՝ հետագա գործողությունները կապված են նշանակված փորձաքննությունների պատասխաններից, որոնք առայժմ չեն ստացվել:

Պատկերացնո՞ւմ եք՝ եթե նման միջադեպի մասնակից լիներ որեւէ սովորական քաղաքացի, ինչ կաներ ոստիկանությունը: Հավանաբար ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հատուկ մամուլի ասուլիս կհրավիրեր եւ անձամբ կներկայացներ «հանցագործներին»: Իսկ սա այդ դեպքը չէ, սա «փաթեթով» (այսինքն՝ միանգամից մի քանի քրեական գործեր ներառող) գործերից է, որոնց ճակատագիրը սովորաբար «անհայտ» է մնում:

Ի՞նչը կարող էր լինել երկու բաժնետիրոջ վեճի առարկան: Բնականաբար՝ փողը: Ո՞վ ո՞ւմ է «քցել», հայտնի է ոտիկանությանը: Բայց ոստիկանությունը նման դեպքերում, ըստ երեւույթին, ընդամենը դիտորդի դերում է: Այսպիսի «խոշոր տրամաչափով» հարցերը Հայաստանում լուծում են ստանում բոլորովին այլ վայրում:

Վլադիսլավ Մանգասարյանն անընդհատ հայտնվում է նորանոր պատմություններում: Վերջին դեպքը՝ «ռազբորկայի» տեսքով, հերթականներից մեկն է: Մաշտոցի 33/1 էլիտար շենքում բնակարաններ ունեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ոստիկանության, ՊԵԿ-ի աշխատակիցներ, նախկին պատգամավորներ…  Իսկ որտեղ պաշտոնյաներ կան, մութ պատմությունների առկայությունը երաշխավորված է: Այնպես որ, Վլադիսլավ Մանգասարյանը որքան էլ միտում տեսնի լրատվամիջոցների այս կամ այն հրապարակման մեջ, միեւնույն է՝ ամեն ինչ մի օր ջրի երես է դուրս գալիս:

Դեկտեմբերի 7-ին Վլադիսլավ Մանգասարյանը լրատվամիջոցներին նորից հաղորդագրություն ուղարկեց: Այս անգամ նա խոսում է Էդմոնդ Խուդյանի կողմից «վաճառված» եւ նրան փոխանցված գումարների մասին: Նախ նշեմ, որ «Հետքի» խմբագրությունում այս գործով բազմաթիվ փաստաթղթեր կան: Դրանցում երեւում է Վ. Մանգասարյանի՝ նշած պայմանգրերով  փոխանցված գումարների ճակատագիրը:

Իր վերջին հաղորդագրության մեջ Մանգասարյանը գրել է.«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ՈՒՆԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԽՈՒԴՅԱՆԻ ԵՎ ԵՍԱՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿՆԻՔՈՎ, ԲԱՆԿԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ»:

Մնում է Վլադիսլավ Մանգաասրյանին ուղղել ընդամենը մեկ հարց՝ արդյոք կարո՞ղ եք ցույց տալ վերոնշյալ պայմանագրերից գոնե մեկը, որը, ինչպես նշել եք, ստացել է նոտարական վավերացում: Խնդրում եմ՝ տրամադրեք այդ փաստաթուղթը, եւ մենք այն կհրապարակենք: Հուսով եմ՝ առաջարկից չեք հրաժարվի: 

Մեկնաբանություններ (12)

rene
lav e vor gone mamuln e gortsum, vortekh hamemtman mech erevum e bolori iskakan demqere. Mangasaryane parzapes khosum e, isk Khuyane khosum e u nerkayacnum ir khosacatsi abacuycnere
գյուղացի
Դե մենք կաղամբը արդեն երկու հարյուր դրամով ենք առնում ու դեռ գոյատևում ենք, էդ շենքերի համար փող մուծած քաղաքացիներն էլ թող մի կերպ դիմանան; Կարևորն այն է, որ մեր հարազատ քցողներն ու առավել ևս ուրվական քցողները լավ լինեն, դրանց հանգիստը մի խանգարեք;
Գեւորգ
Դեմքից մեղր ու կեղծավորություն է ծորում, շա-ատ՜ արտահայտիչ է... Հարգանքներս՝ Է. Բաղդասարյանին:
hasmik
հարգելի Լեռնիկ, Հայաստանում դատավորները ընդամենը դատախազի քարտուղարներն են, նրանք ի վիճակի չեն ճիշտ վճիռ կայացնելու, բայց դա ձեր պարագայում օգտակար է միջազգային ատյաններում հաջողության հասնելու համար, ինչքան շատ սխալվեն , այնքան լավ ձեր համար, հաջողություն եմ ցանկանում պարոն Խուդյանին
martin
estex en asel goxe goxic goxacav Astvac tesav zarmacav. isk te hetq-n in4u mi srikayin pahum e myusin kcum, da el arten... amenaverjn e.
Լեռնիկ
martin, ասացվածքի մեջբերումը տեղին չէ, իսկ «մի սրիկային պահել» արտահայտությունը Ձեզ համար ոչ թե «վերջ»-ը, այլ Ձեր դեմ դատական հայց հարուցելու սկիզբը կարող է լինել: Հոդվածն ուշադիր կարդացեք, ընկալեք, «սևն ու սպիտակը» տարբերակեք, դրանից հետո մեկնաբանեք: Դուք Խուդյանի հասցեին արտահայտվելիս տարերքի մեջ մի ընկեք, նրան վիրավորելու իրավունք չունեք:
N.A.
Շարունակ հետևում եմ մամուլին և արդեն հոգնել Վլադիսլավ Մանգասարյան անունից: Կամա-ակամա հետաքրքրվելու առիթ է ստեղծում: Մարդ, որը ամբողջ կյանքը ապրել է լկտիաբար, մարդկանց ունեցվածքը կողոպտելով և առանց ամաչելու ամպագոռգոռ բառերով իր անձը համարում է “համեստ”, և հանցագործ համարում միայն հայրենիքի թշնամուն, թեկուզ հավատացած եմ եթե հնարավորություն և հայրենիքի գաղտնիքներ իմանար, ապա այդ էլ նա կվաճառեր թշնամուն, քանզի այդ մարդուկը ապրում է միայն շահի համար: Վլադ, դու այնքան ցինիկ ես, որ չորրորդ իշխանությանը անվանում ես կրկեսի արենա, իսկ “Հրապարակ” օրաթերթը դարձրել ես բարբաջոցներիդ վայր: Քո կյանքը ամբողջովին ինքն է եղել կրկեսի արենա, իսկ դու, դրա մեջ ապրող ծաղրածուն, որը վաստահ եմ արցունքներով կվերջացնի: Այո, ամեն սկիզբ ունի իր վերջը, արդարությունը հիվանդանում է բայց չի մահանում: Մի գեղեցիկ օր, հօդս կցնդի քո դեմքի անբնական ժպիտը և դու վստահ եմ կյանքի օրենքներին համաձայն կկանգնես փաստի առաջ: Դու, որ քեզ պատել ես զորավոր ազգանման հովանու տակ, դա էլ իր ժամկետը ունի: Վլադ', քո ապրած կյանքի պատճառով, քո շահի հետևից ընկնելով դու քիչ էր մնում կորցնեիր քո զավակին, ատրճանակը խղճաց երիտասարդ տղայիդ, այլապես դու այսօր կլինեիր որդեսպան հայր և երևի թէ դեռ սգո քառասունքի մեջ կլինեիր, չհաշված դիմացինի ճակատագիրը և հեղինակությունը, որը կատարված է շահերի սխալ տեղաբախշումից: Այդ ինչի՞դ վրա ես հրճվում Վլադ', ժողովուրդը մի խոսք ունի “գլուխդ կտրի դիր հետևդ, կիմանաս քո մասին իրականը”, թեկուզ վստահ եմ որ գիտես, քանզի քո հանցագործ լինելը հայտնի է բոլորին, նույնիս այօրվա “ամենազօր” ոստիկանապետին: Հանկարծ նա 20 տարվա քրեական գործ է բացահայտում, իսկ այժմ առկա փաստերով տոգորված հանցագործությունը զենքի կիրառմամբ, դեռ պատասխան չկա: Պր. Գասպարյան, ինքնահակասությամբ մի զբաղվեք, ինչպես ասում են գյուղից ճանաչողներ շատ կան ... Վլադ', քեզ այդ իրավապահ մարմինները չե՞ն հարցնում, ինչ՞ու հինգ ժամ հետո ծանր ու թեթև անելուց հետո միայն զենքը հանձնեցիր ոստիկանություն, դրանով գուցե ցանկացել ես հոշոտել նրա բաժինը, ինչպես յուրացրեցիր սրա-նրա միլիոնները և վստահ եմ այդ ցուցակը կարող ես մտքիդ մեջ բազմացնել: Կյանքը քե’զ, քո խեղաթյուրված կերպարից պարզապես մի բան է սովորեցրել, մենակ չուտել, անպայման բաժին հանել զորավոր մի ազգանվան համար և ապրել նրա հովանու տակ: Ողորմելի, քեզնից հոգնել է ամբողջ հայաստանյան արդարադատությունը, բայց թէ իզուր չեն ասում, ուժեղի մոտ, միշտ էլ թուլյն է մեղավոր: Դրա համար էլ հովանի ես ստեղծել քեզ, բայց գիտցիր, աշխարհի սահմանը միայն Հայաստանի “իրավաբանները” չեն… ավա’ղ: Այս երկրում օրենքը երկաթյա դարպասների տակ է…Դու ցինիկ ժպիտով չգիտեմ ում էիր փողոցային լեզվով կոչում “տուզիկ”, երևի քեզ պետք է հիշեցնել, որ քո նման ծաղրածուններին, որոնք մի քանի դեմք ունեն, նորմալ պատվասեր տղամարդիկ “шестёрка” են ասում: Ուզում եմ նորից անդրադառնալ վերջերս ճչացող քրեական գործին, քեզ և տղայիդ կրակոցին: Քո զավակը, եթե նա քո կերպարի կրկնությունը չի, քեզ չի՞ հարցնում, հայր', ինչու՞ էիր ինձ մատաղացու սարքում քո անմաքուր, հանցագործ կենասգրությանդ պատճառով: Երանի թէ հրաշք լիներ, և բացվեր օրենքի լեզուն, որոնց կապանքները դրել է այդ զորավոր ազգանունը, ա'յ թէ դու որտեղ կհայտնվես, բայց կարծում եմ, այն որ հայտարարում էր, որ մեծ ձկներին պետք է բռնել, ի վերջո կհասկանա, որ այդ մեծ ձկները իր հարազատներն են և խաղում են իր զորավոր ազգանվան և հեղինակության հետ: Ժամանակն' է ամենամեծ օրենքը' և վստահ եմ նա կասի իր զորավոր խոսքը, միայն զգույշ այս անգամ էլ նորից քո հայաստանյան “քցված” ընկերըները զենք չբարձրացնեն քո զավակների կամ թոռների վրա և այն ժամանակ եթե նույն ոստիկանապետը լինի, ինչ՞ կասի……Մի շտապիր տոնելու քո աներևույթ հաղթանակը, կյանքը բումերանգ է: Վերջում ավելացնեմ որ հայրենիքի թշնամի լինելով չի, որ խաղում են ազգի պատվի հետ, այլ քո նման անարգված կերպարով է նախ ազգը բնութագրվում: Ռուսավարի քեզ կասեյին, դու ազգի “пазор” ես …..և դու դեռ այսքան խայտառակություններից հետո զբաղված ես զրպարտանքներով, խղճու’կ, դու պատիվ չունե՞ս, թէ մոռացել ես այդ բառի իմաստը: Այլապես եթե ունենաիր, որդուդ վրա զենք չէին բարձրացնի, գոնե քո վրա այդ զենքը գործեր, բնությունի իր գործած չարիքը կուղղեր... Դու մի ազգի չարիք ես, որը ազգին ոչինչ չի տվել, ազգ, որից դու ծնվել ես, բայց անգամ չես ճանաչում, որ ցեղասպանություն տեսած այս ազգը քո նման ամոթալի մարդուկներ չպետք է ունենա, ազգ, որը ունի մշակույթ, Եղիշեից Եղիշե եկող պատմություն, և շատ հպարտություններ: Ուշքի’ եկ, քանի ուշ չի, դու կանգնելու’ ես կորուստների առջև, վախեցիր ու ամաչիր քո կենսագրությունից, ուշքի’ եկ հանուն քո ընտանիքի, որի բարեկեցությունը միայն գումարը չի, մի կորցրու նրանց: Նախախնամությունը միշտ չի որ քեզ կժպտա: Եղիր անկեղծ, կանգնիր արդարադատության առջև, թեկուզ խնայելով քո հովանավոր զորավոր ազգանվանը, որին դուք հանուն ՇԱՀԻ դարձրեցիք գործիք: Իսկ դուք, հարգելի Հանրապետական Դատախազություն, գուցե հիշե՞ք ձեր գոյության մասին և դուք գործեք, որպեսզի ծանր քրեական գործը կրկեսի արենա չդառնա: Խեղճ Հայաստան, տեսան որ դատ ու դատաստան գոյություն չունի, ավաղ'......մամուլը սարքել են դատարան….
hasmik
Խեղճ Հայաստան, տեսան որ դատ ու դատաստան գոյություն չունի, ավաղ.....մամուլը սարքել են դատարան....N.A.
karen
Ayn vor Mangasaryan@ qzelu varpet e, da parz e, bayz vor qzaz gumari himnakan mas@ mtnum e urvakan qzoxneri grpan@, aveli parz e.
Լեռնիկ
Պարոն Բաղդասարյան, վլադի կողմից նշված նոտարական կարգով կնքված նախնական պայմանագրերին հավանաբար ընդամենը 1 տարի կամ մի քիչ ավելի եք սպասում:Դա ինչ ժամկետ է որ. խաբված գնորդները, իրավապահ մարմիններն ու դատարանները տարիներով են սպասում:
Karen
Վլադի նախաձեռնած յուրաքանչյուր շենքի շինարարության մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել մարդկանց վստահությունը ձեռք բերելու, գումարներ ստանալու և հետո նրանց բնակարաններն այլ անձանց վերավաճառելու մասին: Վլադի նախաձեռնություններից մեկն էլ Դավթաշենի 4-րդ թաղամասի 13 հարկանի շինությունն է, որն այդպես կիսատ էլ թողնվել է: Տեսնես այդտե՞ղ քանի քաղաքացիներ են հույս փայփայում, որ բնակարան կստանան:
Անահիտ
Կայքերում Մանգասարյանի մասին հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները ազգանպաստ գաղտնի ծրագրով են Մանգասարյանին պահպանում, այն նպատակով, որ մի օր նրա «ընդունակությունները» կարող են պետք գալ արտաքին թշնամուն վնասելու կամ ոչնչացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter