Հրազդանի 26/14 ընտրատեղամասում քվեարկության մասնակիցների 6.5 տոկոսը քվեարկել է օգնողների միջոցով
Հրազդանի թիվ 26/14 ընտրատեղամասում գրանցված 1881 ընտրողներից քվեարկությանը մասնակցեց 1052-ը կամ տվյալ տեղամասում գրանցված ընտրողների ընդհանուր թվի մոտ 56 տոկոսը։
Այս տեղամասը աչքի ընկավ նաև օգնողների բարձր ցուցանիշով։ 69 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 6.5 տոկոսն այստեղ ընտրությունը կատարել է օգնողների միջոցով։
Հիշեցնենք, որ այս ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը նյութեր է նախապատրաստում։
26/14 ընտրատեղամասում է քվեարկել քաղաքապետի թեկնածուներից մեկը՝ Սևակ Միքայելյանը, ինչպես նաև նրա հայրը՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված մյուս թեկնածուն անկուսակցական Լևոն Ստեփանյանն է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել