«Այո, ես գողություն եմ արել, սակայն ո՛չ իմ հարեւաններից: Ես գողանում եմ միայն պետությունից, որովհետեւ այս պետությունն ինձ դարձրել է չքավոր»,- ասում է Կոնդի 148 տան բնակիչ Անահիտ Չիլոյանն ու չի խոստանում այլեւս գողություն չանել:
Վանաձորում հունիսին արձանագրվեց դեղնախտի 15 դեպք: Դրանցից 10-ը Տարոն 2 թաղամասի բնակիչներ են: Բժիշկները փաստում են, որ այս հիվանդությունը սեզոնային բնույթ է կրում ու ամեն տարի նման բռնկումներ են լինում:
Երեւանի Բաղրամյան փողոցում հաճախորդի սպասող մարմնավաճառները ապրիլի սկզին գրեթե ամեն օր հարձակման էին ենթարկվում։ Արաբկիրի բաժնի ոստիկանները կանանց պատժում էին իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կանգնելու համար։
Էլեկտրոնային Հայաստանի հիմնական ծրագրերից մեկը «Հայաստանի զարգացման ուղեցույցն» է, որի մի մասն էլ Հայաստանի զարգացման ուղեցույց պորտալն է կամ, ինչպես բոլորին հայտնի է, GatewayArmenia-ն:
2004 թ. մայիսին՝ ռազմական գործողությունների ավարտից 10-ը տարի անց, 11-ամյա Ալբերտ Առուստամյանը Գիշի գյուղից ոչ հեռու մի մետաղյա գնդիկ գտավ: Ալբերտը եւ նրա քույրը՝ Ծովիկ Առուստամյանը, խաղում էին դրանով գյուղի հարակից տարածքում: