Թափառաշրջիկներ Ռոբերտը եւ Գայանեն ուղեկցում են մեզ` ցույց տալու Երեւանի անտունների կյանքը: Գայանեն պատմեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասներկու բոմժ ցրտահարվել են ու մահացել:
Երեւանում կառուցվող ամերիկյան նոր դեսպանատան կողքով անցնելիս նկատեցի, որ ամայի տարածքում լվացք է փռած: Սկսեցի քայլել այդ ուղղությամբ, եւ լսեցի շների հաչոցները, որոնց սաստեց տնից (եթե կարելի էր այն այդպես կոչել) անմիջապես դուրս եկած կինը:
«Գիտե՞ս, մեզնից շատերը վերջացած սրիկաներ են, բոլոր մեղքերը կատարել են բազում անգամներ: Ես էլ կործանված եմ եւ այլեւս վերադառնալ չեմ կարող, հետդարձի ճանապարհ չունեմ: Բայց մեր մեջ կան մարդիկ, որոնց եթե կարող եք, օգնեք դուրս գան էս վիճակից: Ես տեսնում...
Ամբողջովին սեւի մեջ կորած կինը երկու հսկա տոպրակ էր քարշ տալիս դեպի կիսակառույց շենքը: Մենք մոտեցանք նրան:
Հայաստանի Հանրապետություն: Երեւան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայք: Դեկտեմբերի 24, ժամը 23:20:
Հունվարի 6, 2004թ. Երեւան, Նուբարաշենի գերեզմանոց: Հայերն այսօր են տոնում Սուրբ Ծնունդը:
2004թ., դեկտեմբերի 30, ժամը 17:00: Երեւան, Կենտրոն համայնք: Կամերային երաժշտության տան մերձակայքի այգի:
58-ամյա Գագիկ Շահնազարանը կնոջ` 54-ամյա Գայանե Ներսիսյանի հետ արդեն մեկ ամիս ապրում է իր նախկին աշխատավայրի լքված ավտոտնակում: «Տերերին խնդրեցի, որ մի քիչ մնամ, խղճով մարդ էր, թողեց, թե չէ կսառչեինք փողոցում»,- ասում է Գագիկը: Երբ եղանակը տաք էր, նրանք...