Վերծանվել միայն մեկ տեսախցիկի տեսաձայնագրությունը, եղել է 6 տեսախցիկի տեսաձայնագրություն
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում ներկա է գտնվել Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ:
Շանթ Հարությունյանի գործով արդեն մեկ տարի կալանք կրող 14 քաղաքացիներից միայն մեկն է իրեն մեղավոր ճանաչում: 18-ամյա ուսանող Մկրտիչ Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց այդ մասին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության խորհրդի սփյուռքահայ անդամներին և հովանավորներին:
2014 թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Այգավան գյուղի Ս.Դավթյան 2-րդ հասցեի հարակից տարածքում հայտնաբերվել է բռնի մահվան հետքերով անհայտ անձի դիակ:
Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի վարչական տարածքում՝ Մուրադ սարի լանջին տապանաքարեր և խաչքարար կան կուտակված, որոնց տիրություն անող չկա:
Տարիներ առաջ քչերն էին հավատում, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրն իսկապես հաջողված կլինի, և մենք հետևողական կլինենք, քանի որ գաղափարը, լինելով շատ գայթակղիչ, նաև պահանջում էր տքնաջան աշխատանք բոլոր մակարդակներում:
Սամվել Դարբինյանը ներկայացված բյուջեի նախագիծը որակեց որպես գոյատևման բյուջե: Լրագրողներից քաղաքապետին հիշեցրին, որ նա գոյատևման է որակել նաև ընթացիկ տարվա բյուջեն:
Թեև փաստաթուղթը հիմնված է իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա, որոշ այլընտրանքներ պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ, ինչպիսին է խորհրդարանական կառավարման համակարգի օգտին ընտրությունը, ինչը պետք է լայնորեն քննարկել երկրում:...
Հոկտեմբերի 15-ին հանրապետության առանձին լեռնային շրջաններում, 16-17-ը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Պատվիրակությունը ժամանել է զինված ուժերի համալրվածության կազմակերպման և դրա առանձնահատկությունների, նախազորակոչային տարիքի քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև զորահավաքային պատրաստության ոլորտի հարցերի համատեղ քննարկման նպատակով:
Առաջին կեսում, չնայած բաց թողած գոլին, մեր թիմն իսկապես գրագետ ու դիտվող խաղ ցուցադրեց, բայց զարմանալի է, որ շվեյցարացի մասնագետը շեշտում է, թե տղաները նույնիսկ գոլային պահեր ստեղծեցին: