Թեկնածու Գ.Գրիգորյանն ամբողջ օրն անցկացրեց գյուղապետարանում` ընտրական տեղամասի տարածքում, որտեղ էլ կազմակերպել էր ճաշկերույթ` տեղամասային հանձնաժողովի անդամների և ընտրողների համար:
Նախնական տվյալներով` 2212 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1307-ը: Նրանցից 565- ը ձայնը տվել են Գագիկ Ալեքսանյանին, իսկ անկուսակցականներ Աշոտ Եղիազարյանին եւ Արթուր Գրիգորյանին ընտրել են համապատասխանաբար 424 եւ 282 ընտրող:
922 ձայն հավաքել է գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանը, 69 ձայն` մյուս թեկնածու Բորիս Հակոբյանը: Երկու քվեաթրթիկ անվավեր է եղել:
Երբ նկատեցինք, որ կնիքներից մեկը չկա, դիմեցինք հանձնաժողովի նախագահին, ասեցինք, ուր է մյուս կնիքը, ասաց, որ փորացավի պատճառով հանձնաժողովի անդամը գնացել է, հիմա կգա:
Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին:
Ներքին Գետաշեն համայնքի 24/1 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով ընտրողներից մեկն իր հետ տարել է քվեաթերթիկը:
Հովտաշենում 64 մարդ գյուղից բացակայելու պատճառով չի մասնակցել ընտրությանը
Այս տեղամասում հանձնաժողովին խոշորացույց չտրամադրելու պատճառով բազմաթիվ ընտրողներ իրենց քվեարկությունը կատարեցին այլ անձի օգնությամբ:
Անձը մուտք է գործել տեղամաս երկու անգամ:
Ներքին Գետաշենում 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է մոտ 400-ը
Փորձառու համայնքապետի եւ երիտասարդ թեկնածուի միջեւ ընտրություն կատարելու սկզբունքի շուրջ հովտաշենցիները խուսափեցին խոսել, միայն նշեցին, որ կընտրեն արժանավորին:
Մաքենիսում համայնքապետի ընտրություններ են
Մաքենիսում` թիվ 24/1 ընտրատեղամասում առաջադրված է միայն համայնքի ղեկավար, ԲՀԿ կուսակցության անդամ Հարություն Մանուկյանը:
Ժամը 13:30-ի դրությամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 1375 ընտրողից ՏԻՄ ընտրությանը մասնակցել է 400-ը:
Շանթ Հարությունյանին եւ ընկերներին «ճանաչում է քաղաքական բանտարկյալ եւ հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով»:
Ներքին Գետաշենում` թիվ 24/1 ընտրատարածքում գրանցված 3 թեկնածուներից մեկը՝ գյուղապետարանում աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Ռուբեն Զուլոյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Այս ընտրատեղամասում նաեւ ակնոցի «կռիվ» է գնում: Տարեցները չեն տեսնում թեկնածուների անունները եւ ակնոց են խնդրում:
Կեսօրին Լուսակերտ համայնքում տեղակայված թիվ 36/01 ընտրատեղամասում բավական մեծ ակտիվություն էր նկատվում:
Տուգանքների վճարումների վերաբերյալ տեղեկատվության հերթական թարմացված տարբերակը police.am կայքում կտեղադրվի 2014 թվականի հոկտեմբերի 20-ին:
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Մաքենիս եւ Ներքին Գետաշեն գյուղերում այսօր ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են:
Յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Այսօր ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են ընթանում նաեւ Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ (36/01 ընտրատեղամաս) համայնքում: