Քննության տվյալներով` Ա.Կույումջյանի կողմից 2010-2014թթ.ընթացքում յուրացման եղանակով հափշտակվել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751.000.016 դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:
ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը...
Միջազգային հանրությունն, ասպիսով, ուղղաթիռի ոչնչացման հետ կապված «միջադեպի» թեման համարում է սպառված:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահաս Ռ.Մանուկյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Այսօր ՀՀ վարչական դատարանում ավարտվեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ բնապահպանության նախարարության` տեղեկություններ տրամադրելու պահանջի մասին: Դատավոր Սամվել Հովակիմյանը վճիռը կհրապարակի դեկտեմբերի 8-ին:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 17-21.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.28 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում...
Գորիսի թիվ 5 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Բորիս Սահակյանը դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պաշտպանության նախարարից թանկարժեք նվեր է ստացել:
Նոյեմբերի 21-ին Վրաստանի նախագահի նստավայրում հանդիպում է կայացել Գիորգի Մարգվելաշվիլու և Վրաստանի Մարդու իրավունքների գրասենյակին կից Ազգային փոքրամասնությունների խորհրդի մեջ մտնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:
«Հետքի» «Դպրոց չհաճախած 17-ամյա Ադելինան երազում է ոստիկան դառնալ» հոդվածի հրապարակումից հետո սփյուռքահայ անհատ բարեր Մարալ Անջարգոլյանը ցանկություն է հայտնել օգնել Խաչիկյանների ընտանիքին:
«Անգլերեն լեզվում չկա այնպիսի մի բառ, որը հիմա արտահայտի իմ զգացածը»,- այս բառերն ԱՄՆ Օհայո նահանգի դատարանում արտասանել է 39 տարի չկատարած հանցանքի համար բանտում անցկացրած 57-ամյա Ռիկի Ջեքսոնը, ով արդարացման դատավճռով վերադարձել է ազատություն:...
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում:
Հիշեցնենք, որ հենց Անանդից էր 2013-ին Կառլսենը նվաճել չեմպիոնի կոչումը: Իսկ հնդիկ գրոսմայստերը այս տարի հավակնորդների մրցաշարում գրավել էր առաջին տեղը՝ իրավունք ստանալով վիճարկել չեմպիոնի կոչումը:
Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղը մառախլապատ են: Թեթև մառախուղ է նկատվում նաև Մեղրու սարերում:
Շվեյցարական ազգային դպրոցը սերնդե սերունդ լիարժեք կադրեր է պատրաստում պետության կենսագործունեությանը անհրաժեշտ բոլոր բնագավառների համար: Կրթական համակարգի շնորհիվ է, որ Շվեյցարիան վարում է ինքնաբավ պետական քաղաքականություն նաեւ արտաքին հարաբերություններում:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և արևելյան շրջաններում ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում...