Օգոստոսի նախավերջին երկուշաբթին ասիական շուկայի համար դարձել է իսկական «սև երկուշաբթի: Չինաստանի բաժնետոմսերը զգալի անկում են ապրել, որին հաջորդել է տարածաշրջանի մյուս շուկաների անկումը:
Սողոմոն Քոչարյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օգոստոսի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, մայրաքաղաքում հայտնաբերել ու բերման են ենթարկել 1979 թվականին ծնված, Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին:
Օգոստոսի 19-ի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն, ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ:
Դեսպան Կուխտան շնորհակալություն է հայտնել՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանն ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման պատճառաբանությամբ: Նա աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատող:
Օգոստոսի 22-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում ուժեղ քամու և ուղեկցվող անձրևի և կարկուտի հետևանքով վեց գյուղերում մեծ չափերի բերք է վնասվել:
Նախորդ ամսվա համեմատ այն աճել է 5,3%-ով, 2014-ի հուլիսի համեմատ՝ 5,9%-ով։ Իսկ տարվա առաջին 7 ամիսների տվյալներով՝ միջին աշխատավարձը կազմել է մոտ 180 հազ. դրամ։ Դա էլ 9,9%-ով գերազանցում է 2014-ի նույն ամիսների ցուցանիշը։
Մարզպետ Արթուր Նալբանդյանը արձակուրդում է: Մարզպետարանից քիմպրոմցիներին տեղեկացրին, որ նրան փոխարինող փոխմարզպետ Արսեն Դարբինյանն էլ Երևանում է: Այսուհանդերձ, ցուցարարները հանդիպում պահանջեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշել են հակառակորդի ակտիվությունը և շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը կրկին անդունդի եզրին է և հաջորդ քայլը` նոր համաշխարհային ճգնաժամն է:
Այս տարվա առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 4,406 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որը 1,9%-ով գերազանցում է 2014 թվականի նույն ամիսների ցուցանիշը։
Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Ա. Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով:
Այս տարի նվազել է նաև ամուսնությունների թիվը՝ ինչպես բացարձակ թվով, այնպես էլ տոկոսային հարաբերակցությամբ` 2014-ի համեմատ 10,3 %-ով:
Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետևանքով առաջանում է կաթի ավելցուկ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ և խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս...