Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Հայաստանի տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից:
«Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հանդիպման ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեյիսիին Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում, որպես տարածաշրջանի առանցքային երկրի դիվանագիտական առաքելության ղեկավարի կատարած աշխատանքի համար,...
Հոկտեմբերի 1-ին, 3-ին հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քաղաքապետի տեղակալը անդրադարձել է նաև «Էրեբունի-Երևանի» սոցիալական բաղադիրչին, որը նախորդելու է «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով տոնակատարության բուն օրերին. քաղաքի տարիքի թվով պայմանավորված՝ 2797 քաղաքացիներ Երևանի օրվա առթիվ նվերներ են ստանալու։
Քննչական կոմիտե. «Պարզվել են՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը»:
Եվ ՀԷՑ-ի օտարելու մասին որոշումը նրանց ուսումնասիրություններից ամենեւին կախված չէ: Վստահ ենք նաեւ, որ նրանք որեւէ ուսումնասիորություն չեն կատարելու եւ հասարակությանն էլ չեն ներկայացնելու որեւէ բան։
«Վանաձորի-Քիմպրոմի» շուրջ 200 աշխատողների 9 ամիսների աշխատավարձի պարտքերի վճարման խնդիրը այդպես էլ չի լուծվում: Հիշեցնենք, որ աշխատավարձի պարտքը կազմում է 366 մլն դրամ: Այսօր վաղ առավոտյան ընկերության աշխատողները նորից հավաքվել էին Լոռու մարզպետարանի...
Ստեփանակերտ-Մարտակերտ մայրուղուց Նոր Հայկաջուր թեքվող ճանապարհի անմիջապես կողքին Խաչենի ջրատարից հոսող ջրի մի մասը թափվում է մի փոքր ջրափոսի մեջ այնտեղից էլ հոսում դեպի ներքևի բնակավայրեն ու դաշտերը։ Այդ ջրատարից մի խողովակով էլ ոռոգման ջուրը...
Ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն:
Նույն խողովակով ստացված պատասխանում Չիլիի առողջապահության նախարարությունը պաշտոնապես պատասխանում է, որ ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո երկրում չի գրանցվել քաղցկեղով հիվանդացության աճ, ինչպես նաև որևէ...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար...
Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160 կրակոց 60, 82...
«ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլով նախատեսված հաշվետվությունը։
Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբախազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան...
ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչև սահմանին հասնելն է պետք համագործակցել ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն...
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակներում այցելել է ԱՄՆ-ում տեղակայված...
Հետևաբար, պետք է հասկանալ` սա դիվանագիտական ինչ-որ հնարամտությա՞ն արգասիք էր, որի իմաստը դեռ չենք հասկանում: Թե՞ պարզապես հարցի կարգավորման դոկտրին, տեսլական, հստակ ռազմավարություն և մարտավարություն չունենալու, կարգավորման թելը կորցնելու կամ հերթական...
Կուսակցական ու լրագրողական շրջանակների առաջ բերած հարցադրումներում ու քննարկումներում, ինչ-ինչ հիմնավորումների միջոցով, պարբերաբար ի հայտ են գալիս մի շարք կեղծ պնդումներ, որոնք մեր ժողովրդի քաղաքական մտածողության բացակայության եւ խորքային...
Երկաթ ներառող կամայական հարստացման կամ համալրման ամենամեծ պոտենցիալ վտանգը երկրորդային երկաթի ավելցուկն է: Երկաթն արտազատելու ֆիզիոլոգիական մեխանիզմի բացակայությունը հանգեցնում է երկաթի կուտակման և հետագայում հյուսվածքների վնասման՝ առավելապես...
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: