Մամուլի ասուլիսը ուղեկցվել է հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին և ենթակառույցներին հասցված վնասների մասին պատմող փաստագրական տեսանյութի ներկայացմամբ:
Զրուցակիցները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև բարեգործական մի շարք նախագծերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը արդեն 4-րդ տարին է մասնակցում է ԴիջիՏեք Էքսպոյին և յուրաքանչյուր տարի ներկայանում իր հետաքրքիր ծրագրերով և ստեղծարար տաղավարով։
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը 377 հաշվարկային միավորով նահանջել է 91-րդ տեղ: Հիշեցնենք, որ նախորդ ամիս մեր ընտրանին 394 միավորով 83-րդ տեղում էր:
Այսօր «Հետքի» խմբագրություն էր զանգել Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակչուհի Վեներա Տոնապետյանը: Նա հայտնեց, որ արդեն 4 ամիս է, ինչ «Աշտարակ կաթ» ընկերությունը չի վճարում իրեն և համագյուղացիներին՝ կաթի մթերման դիմաց:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի «Բերոե» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հյուսիսային պողոտայում գտնվող վերջին հին շենքի՝ «Դերասանների շենքի» բնակիչները մեկ շաբաթ առաջ շենքի վրա փակցրել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստների լուսանկարները, ովքեր ի սկզբանե ապրել են այս շենքում: Ասում են, որ այս կերպ փորձում են պաշտպանել շենքը՝...
Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, եղբայրներ Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը գրություն...
Հոկտեմբերի 2-ին մեկնարկում է 11-րդ ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը: «ԴիջիԹեքն» այս տարի բացառիկ է և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այնուհետև նույն քննիչը իր աշխատասենյակում չի թույլատրել, որ վթարից հետո համապատասխան բուժօգնություն ստանա, համոզելով վերցրել է ցուցմունք՝ կեղծելով դրա բովանդակությունը:
Փափուկ կահույքի պաստառապատման ու երեսապատման արտադրամասը, որտեղ իր գործունեությունն է ծավալել Արմանը, գտնվում է Սեւան քաղաքի բանուկ թաղամասերից մեկում` ճանապարհի հարեւանությամբ:
Հոկտեմբերի 1-ին գործարկված www.registration.am պաշտոնական կայքը ուղեցույց կհանդիսանա գրանցումներ կատարելու, որոնելու և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
ՀՀ կառավարության որոշմամբ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երևան), գտնվող անշարժ գույքը փոխանակել ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքի...
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 190,7մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում...
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Միություն»-ը ընթերցողին է ներկայացնում Բիձինա Իվանիշվիլու նախկին խորհրդական Գիա Խուխաշվիլու հետ անցկացրած ընդարձակ հարցազրույցի առաջին մասը:
Ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարեցին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլ Տարասյանը, ծրագրի կազմակերպիչ և ֆինանսավորող, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի...
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վիեննայի 2011թ. Փաստաթղթի շրջանակներում Ֆրանսիայի բազմազգ տեսչական խումբը «Նշված շրջանի» տեսչություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Մուրազ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին անհայտ անձը գողացել է իրեն պատկանող 150 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը, որի մասին բազմիցս հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին:
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ:
«Առողջ ապագա» բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը վստահվել է փոխնախարարի 20-ամյա որդուն՝ Էդգար Պողոսյանին:
Երկաթը մարդկանց և միկրոօրգանիզմների թթվածնի տրանսպորտի և մետաբոլիկ ուղիների կարևորագույն սնուցիչ է: Ի լրումն, երկաթն առանցքային դեր է խաղում մարդու իմունային գործառույթում՝ խթանելով լիմֆոցիտների ակտիվացումը և տարածումը:
Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ,
Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 88-րդ տեղը:
Рրդեհ է բռնկվել Երևանի Մարշալ Բաբաջանյան 1-ին փակուղի 15/1 հասցեում գտնվող «ՍանՏեխ Մոնտաժ» ՓԲԸ-ի պահեստում: