Րոպեներ առաջ Մոսկվայում ավարտվեց հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրի վերջին՝ Արոնյան-Տոպալով պարտիան: Հայ շախմատիստը չկարողացավ սպիտակներով հաղթել հետնապահին, որի նկատմամբ առավելության էր հասել առաջին փուլում՝ խաղալով սեւերով: Արոնյանն այս ոչ-ոքիից...
Գումար աշխատելու համար Սերոբը ժամանակ չունի, սակայն Սիրիայի իր խնայողությունները շուտով կվերջանան:
Մարտի 22-ին՝ ժամը 16.20-ին, շտապ օգնության թիվ 6 ենթակայանից հաղորդում է ստացվել, որ թիվ 61 խումբը «էլեկտրահարված» կանչով մեկնել է ՍՊ ընկերություն, որտեղ հայտնաբերվել է փականագործ, 1952 թ. ծնված Գրիգոր Սևոյանի դիակը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վարչական դատարանում այսօր, մարտի 23-ին, տեղի ունեցավ «Հետաքննող լրագրողներ» հ/ կ-ն ընդդեմ Վանաձոր, Հրազդան, Աբովյան եւ Բալահովիտ համայնքների հայցադիմումի քննությունը:
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակչուհի, 22-ամյա Մարիայի կողմից երեք ամսական որդուն մանկատուն հանձնելու մասին իմացանք դեռ նախորդ տարեվերջին: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ հասկանալու համար որդուն լքելու պատճառներն ու փորձել աջակցել նրան:
Մարտի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին` կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-քուվեյթյան կապերի աշխուժացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական ձևաչափերով համագործակցության սերտացումն ու խորացումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը:
Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իրավական դաշտում փորձի փոխանակումը և փորձագետների փոխայցելությունները կամրապնդեն Հայաստանի և Քուվեյթի բարեկամական փոխգործակցությունը, ինչպես նաև կնպաստեն տարբեր ոլորտներում կապերի զարգացմանը:
Այսօր Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հաստատեց իր նոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը:
Մարտի 17-ին՝ ժամը 23:03-ին, Նորագավիթ-Մասիս հատվածի կարգավորվող գծանցում «ՎԱԶ-2106» ավտոմեքենան բախվել է 1621 բեռնատար գնացքի ВЛ10 №631 էլեկտրաքարշին: Ավտոմեքենայի վարորդը՝ խախտելով կանոնները, շրջանցեց արդեն փակված ուղեփակոցը և՝ անտեսելով հերթապահի կարգադրությունները,...
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին:
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ), հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
Կապսի ջրամբարի շինարարությունն ունի իր առանձնահատկությունը: Ջրամբարի թասի տակով անցնում է Ախուրյան գետը: Անվտանգության երաշխիքներ ապահովելու նպատակով բանկն առաջարկում է ապահովագրել և տեխնիկատնտեսագիտական հետազոտության և թե հատկապես շինարարական...
Նկարագրված արարքները կատարելու կասկածանքով 2016 թվականի մարտի 22-ին Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը և Գևորգ Ղազարյանը ձերբակալվել են: