Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 18-ին կայացել են «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության առաջին և երկրորդ նիստերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, Ս.Սարգսյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:
Ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների (իսկ ավելի պարզ՝ տրանսֆերտների) կտրուկ աճ նկատվեց նախորդ տարվա դեկտեմբերից։
Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Վալադաոյին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ-ն:
Վերջին հինգ տարիներին փոշին եւ SO2 գազը Գյումրու մթնոլորտային օդում հաստատուն բարձր են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ միջինը 1,5 անգամ։
Մոտ մեկ տարի առաջ Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի 110 բնակիչների ստորագրությամբ, որոնց թվում էին նաև ավագանու 8 անդամները, գրավոր նամակ էին ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին և ՀԷՑ գլխավոր...
Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի միջև համագործակցության...
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում պետության միջոցերով վերջերս կառուցված շենքերից քիչ հեռու՝ փողոցից ներս ընկած մասում, երևում էր մի վագոն-տնակ: Դրսից արդեն նկատելի էր, որ վագոն-տնակը պիտանի չէ բնակության համար: Տանիքը փտել է, երկաթյա պատերը ժանգոտել...
Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով...
Սեպտեմբերի 12-ին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը ՄԹ պառլամենտի անդամ Մարկ Փրիթչարդին նշանակել է Միացյալ Թագավորության Առևտրի հարցերով հանձնակատար Հայաստանում և Վրաստանում։
Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ սեպտեմբերի 18-22-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Առաջարկում են ձերբակալված կամ կալանավորված անձին ձերբակալվածների կամ կալանավորվածների վայր ընդունելիս կամ գտնվելիս անձի մոտ, եթե մարմնական վնասվածքներ հայտնաբերվի, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը...