Մոտ հինգ րոպե առաջ, Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս, նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել:
Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել նախապես հայտարարված օրակարգի շուրջ:
«Մենք ստիպեցինք Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և ստիպելու ենք Հանրապետական մեծամասնությանը հրաժարական տալ ու իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցել»,- այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսին ասել է...
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ արտերկրի լրատվամիջոցներին (ուղիղ միացում)
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական...
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը։
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։
Հանրապետության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիների քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել երեք մարդասերների՝ Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու...
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին:
Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի
Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
Վերահաստատելով 2018թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները` լրագրողական մի քանի կազմակերպություններ ներկայացնում են 2018թ. ապրիլի 20-ին, 21-ին և 22-ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման...
Հայր Առենն ընդգծեց, որ հայ ժողովուրդը պետք է այսօր շարունակի հիշել իր նահատակներին և պահանջել, որպեսզի նման չարիք` ցեղասպանություն, տեղ չգտնի ոչ մի ազգի կյանքում:
Երեկ տոնած հաղթանակից հետո այսօր առավոտյան՝ 11:00-ից, տասնյակ քաղաքացիներ մաքրում են Հանրապետության հրապարակի տարածքն ու դրա հարակից փողոցները:
Հայաստանում պրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-29-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Նախկին պատգամավորն ասում է, որ այնտեղ եղել են տեսախցիկներ և հետաքրքրվողները հանգիստ կարող են տեսնել, թե ինքն ում հետ է եկել հրապարակ և ինչ առնչություն է ունեցել դեպքին:
Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության պահպանման և բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը ԱՄՆ է մեկնել հինգ օր առաջ, իսկ մեկնելու համար դեսպանատուն է դիմել դեռ մեկ ամիս առաջ։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Չնայած մոտեցման ուղիների բարդությանը, հրշեջ-փրկարարները շենքից անվնաս տարահանել են 80 բնակիչ, որից 10-ը եղել են երեխաներ: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն ազատ է արձակվել։ Փոխվել է խափանման միջոց կալանքը։
Մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար էր եղել. տասնօրյա փողոցային պայքարից հետո առաջին անգամ՝ ոչ քաղաքացիական անհնազանդության ակցիաների պատճառով։
Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին հիվանդանոցի ընդունարանից, այսօր ժամը 18.55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46- ամյա Նվեր Հովհաննիսյանին:
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյան