ՀՀ նախագահը նրանց հետ քննարկել է հայ-բելառուսական և հայ-ղազախական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Հայաստանում ստեղծված իրավիճակին: Զրուցակիցներն ընդգծել են, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես...
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորված անձինք, բռնություն գործադրելով անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ, նրա ձեռքից խլելով բանտային բանալին, դուրս են եկել թիվ 6 մասնաշենքի միջանցք և բացել թվով 6 խցերի դռները:
Քննարկվել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակին եւ նշել, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան Սահմանադրության պահանջների շրջանակում:
Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո։
«Հրավիրում եմ ձեզ ինձ հետ հանդիպման, որպեսզի ավելի հանգամանալից բացատրեմ իմ հրաժարականի պատճառները, իմ դիտարկումները ներկայացնեմ կուսակցության ապագայի, կուսակցության նոր առաջնորդության և բարեփոխման կարևորության, տարբերվող դերակատարմամբ Խորհրդարանում...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է վարչապետի պաշտոնական կայքում տեղադրված Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի և Կարեն Կարապետյանի հանդիպման լուրի խմբագրման պատճառը:...
Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարներին ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին:...
Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհների վերականգնման աշխատանքներում ֆրանսահայ գործարարի կողմից առաջարկվող ներդրումներն առավել արդյունավետ օգտագործելու մի շարք տարբերակներ։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը իրենց դիմումների համաձայն ազատվել են աշխատանքից:
Խմբագրված տեքստում հանվել է դեսպանի ուղիղ խոսքը, որտեղ ասվում էր հետևյալը. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն...
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» շարժման հանրահավաքը, որի ուղիղ հեռարձակումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ ինքը նույնպես հանդիպումներ է ունենում շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ՝ կարևորելով իրավիճակի փոխհամաձայնեցված կարգավորումը:
Հրապարակում հավաքված ալավերդցիները պահանջում են իշխանությունից Հանրապետական կուսակցության հեռացումը: Ալավերդի–Բագրատաշեն միջպետական ճանապարհի երթևեկությունը այս պահին կաթվածահար վիճակում է:
Ցուցարարները պատրաստվում են հանրահավաքի՝ «թագադրելով» միմյանց։
Սարո Բաղդասարյանի լուսանկարները՝ Երևանի փողոցներից
Ոստիկանությունը հայտարարում է, որ փողոցները փակելու պատճառով շտապ օգնության և հանրային սպասարկման այլ տրանսպորտային միջոցները չեն կարողանում տեղաշարժվել Երևան քաղաքի մի շարք փողոցներում:
RA-96018-ը պատկանում է ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչության «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին: Այս ջոկատը սպասարկում է ՌԴ պետական պաշտոնյաներին: Թե ով է Հայաստան ժամանել ինքնաթիռով, հայտնի չէ:
ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար...
Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է...
«Ժառանգություն» կուսակցությունը՝ ի սկզբանե լինելով ժողովրդական շարժման ակունքներում, այսօր էլ շարունակում է մեր քաղաքացիների ու հայրենակիցների հետ պայքարել հանուն Հայաստանի քաղաքացու եւ հայ ժողովրդի: Մենք մերժում ենք «Հայաստանի Հանրապետական»...
Խնդրում եմ նկատի ունենալ, որ քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդրահարույց են իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների կատարման դժվարությունները կամ խոչընդոտները:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2018թ. գարնանային դասընթացին, որը կվերսկսվի 2018թ. մայիսի 15-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից:...
2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա,...
Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով:
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Ցանկացած իրավանորմ պետք է կիրառվի ողջամտության սահմաններում, հաշվի առնելով գոյություն ունեցող փաստացի հանգամանքները։ Դա նշանակում է, որ թեև համաժողովրդական շարժումն ինքը ձևականորեն վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք չունի, բայց...
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը` բողոքի ակցիաների վերաբերյալ.
Վեց ժամ տևած ինքնաբուխ հավաքից հետո տավուշցիները բացեցին Մ4 միջպետական մայրուղին՝ որոշելով համախմբված շարժվել դեպի Երևան՝ միանալու երեկոյան նախատեսված բողոքի համընդհանուր ակցիային և հանրահավաքին։
Այսօր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը:
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանն իր ֆեյսբուք էջում հայտարարել է, որ միանում է համաժողովրդական շարժմանը:
Այս կոչի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակվել ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում ֆեյսբուքյան խմբում։
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ամբողջովին ընդունել են պայմանագրերով նախատեսված, սակայն մասնակի կատարված աշխատանքները։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջումտ եղեկացրել է, որ հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը, ՀՀ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացը ապահովելու համար...
Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում և Կողբ համայնքի դպրոցներում դասադուլ է։
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում մի շարք ուսանողներ ու աշակերտներ այսօր դասադուլ են հայտարարել։
Տավուշի թեմի առաջնորդ.«Եթե ժողովրդի մասսայական զանգվածային պահանջը իշխանափոխությունն է, և դա իրականանալի է, պետք է իրականանա»
Կարեն Կարապետյանն ու բոլորն էլ միայն դրանից են վախենում, որ առնետավազք կսկսվի: Դրա համար այսօր առավոտից տեխնիկան են բերել կանգնեցրել պետական շենքերի մոտ՝ ցույց տալու համար, թե ուժեղ են, որպեսզի այդ մարդիկ հանկարծ չփախչեն:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը հրաժարական է տվել: Ստորև ներկայացնում ենք նրա հրաժարականի տեքստը:
2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի
Այսօր ևս Սևանում շարունակվում են բողոքի ցույցերը: Տասնյակ երիտասարդների, աշակերտների երթը մեկնարկել է Սևանի պետական քոլեջից: Այնուհետև քայլերթով շրջել են քաղաքի փողոցներով '«միացիր», «Նիկոլ վարչապետ», «ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով:
Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան չկայացած բանակցություններից հետո 11:00-ին Երևանի Հանրապետության հրապարակից «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշնիյանի գլխավորությամբ քայլերթ մեկնարկեց: Ներկայացնում ենք «Հետք»-ի ֆոտոթղթակից Հակոբ Պողոսյանի լուսանկարները:
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը,...
Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները ժողովրդի շարքերում են և անվերապահորեն պաշտպանում են նրա արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը:
Շարժումն աստիճանաբար ավելի ու ավելի լայն թափ է հավաքում. այսօր առավոտից փողոց են դուրս եկել հարյուրավոր ուսանողներ Երեւանի տարբեր բուհերից, Եղվարդում դասադուլ են անում դպրոցականները, Իջեւանում նույնպես ուսանողներն ու դպրոցականները փողոց են...
Անհնազանդության խաղաղ ակցիաներ․ Բաղրամյան-Մաշտոցի պողոտա։
Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ։
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաների օրերին Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործերով ձերբակալված, ապա ազատ արձակված պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը գործով որևէ կարգավիճակ չունեն:...
Իրավապահներից պահանջում ենք զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր կիրաժման որևէ դրսևորումից :Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրենք ակտիվ և խաղաղ մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը`...
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների նոր քայլի սկիզբը։
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ այսօր առավոտյան հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում են հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարություն է հրապարկել, որը նույնությամբ ներկայացնում ենք։
Առավոտից մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Ապրիլի 22-ին Ավան թաղամասի Աճառյան փողոցում բժշկական դիմակներով մի խումբ անձինք հարձակվել էին Թադևոսյանի մեքենայի վրա
նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս...
Այսօր ժամը 18։00-ին հրապարակում նախատեսվում է «Nemra» խմբի համերգը, իսկ ժամը 19։00-ին` հանրահավաք։
Հազարավոր ուսանողներ տարբեր համալսարաններից առավոտից դասադուլ են հայտարարել եւ այդ պահին քայլերթով միանում են Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին:
Ափսոսանք եմ հայտնում, որ բանակցությունները ընդհատվել են: Երկիրը եւ մեր երիտասարդ ժողովրդավարությունը գտնվում են լուրջ քննության առջեւ:
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ մեր քաղաքացիներն ի սկզբանե պայքարել են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաեւ գործող իշխանության եւ համակարգի դեմ:
Հենց հիմա Կենտրնական բանկի մոտ՝ Վազգեն Սարգսյան-Դեղատան փողոցների խաչմերուկում, մի խումբ քաղաքացիներ փակել են ոստիկանության զորքերի զրահամեքենայի և փշալարերով քարշակների ճանապարհը:
ԵՊՀ-ից մեկնարկել է ուսանողների քայլերթը։ Ակցիան ուղեկցվում է «Քայլ արա վերջին անգամ» կոչերով։ Քայլերթի համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք քայլելու են դեպի մյուս բուհեր, որպեսզի իրենց միանան նաև այլ համալսարանների ուսանողներ։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այս պահին պատասխանում է լրագրողների հարցերին: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այս իրավիճակը բացասաբար է անդրադառնում տնտեսության վրա, հատկապես՝ զբոսաշրջության վրա:
«Պարոն Կարապետյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ մենք իհարկե ձեզ թույլ չենք տա, որ դուք փորձեք նման գործողություններ իրականացնել և ինչքան շուտ հասկանանք, այնքան բոլորիս համար ավելի լավ»,- ասաց Փաշինյանը։
Այս պահին աշակերտները «հաղթանակը մերն ա, ազատ, անկախ Հայաստան» կոչերով շարունակում են իրենց երթը։
«Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները այսօր կլինեն Հանրապետության հրապարակում։
Մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ՝ թռչնի թռիչքի բարձրությոնից
Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն:
Ծիծեռնակաբերդ այցելած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների լրագրողները խնդրել են մեկնաբանել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները: Նրանց մեծ մասը հրաժարվեց պատասխանել:
«Վաղը 11.00-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, շարունակելու և ավարտին հասցնելու ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը»,- քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները քիչ առաջ հայտարարություն են տարածել
Վարչապետի պաշոտնակատար Կարեն Կարապետյանը քիչ առաջ հաղորդագրություն է հրապարակել իր և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող, սակայն չեղարկված բանակցությունների վերաբերյալ, որը նույնությամբ ներկայացնում ենք: