Լուսանկարները՝ Արմեն Երամիշյանի
Ուկրաինան, երկրի հարավում և արևելքում ռուսական զորքերի հնարավոր հարձակման պարագայում, կարող է կորցնել դեպի Սև և Ազովի ծովեր ելքը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստազորի գեներալ Վիկտոր Մուժենկոն։
Լեհաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրը, որը Թուրքիայից ձեռք կբերի մարտական անօդաչուներ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով լեհական PolskieRadio-ին։
Ժամը 19։30-ի դրությամբ փրկարարները իրականացնում են համապատասխան աշխատանքներ։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Ռուսաստանն իր երկրի «թիվ մեկ սպառնալիքն» է։ Այդ մասին Ուոլեսը հայտարարել է The Daily Telegraph-ին տված հարցազրույցում:
Մայիսի 23-ին, 28-ին՝ կեսօրից հետո, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում, 24-ին և 27-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 23-ի կեսօրի դրությամբ, համեմատաբար կայուն է, միջադեպեր չեն արձանագրվել։
Ըստ Մարուքյանի` տեղեկություններ են ստանում, որ թշնամու զորամիավորումները Հայաստանի սահմանում գնալով շատանում են:
Այսպիսով` երեկ կատարվել է 2963 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք: Ունենք 222 առողջացած և 6 մահվան դեպք: