«Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչում Անգլիայի ազգային հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հայաստան է տեղափոխվել և պատիժը այստեղ է կրում արտերկրում դատապարտված ՀՀ 15 քաղաքացի, որից 13-ը Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից։
Փաշինյանն այցելել է նաև Հայաստան-Ադրբեջանի պետական սահմանի Կիրանցի հատված, ծանոթացել սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներին:
Բանակային խաղերն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ, դրանք մեկնարկել են հունիսի 30-ից:
Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Լեյբորիստական կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։
Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում:
Ստեփանյանների ընտանիքը բռնի տեղահանվել է 2023թ․-ի սեպտեմբերի 26-ին Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից։ Նրանք այսօր ապրում են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:
«Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 9-ը՝ ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը։
Իրենց տեղադրած տարաները հանում են միայն կայանելու համար վարորդներից գումար վերցնելուց հետո։
Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
«Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպումը տեղի ունեցավ Համբուրգի «Ֆոլկշպարկշտադիոն» մարզադաշտում: