Երևանի կենտրոնում այսօր նշվում էր Սահմանադրության 29-ամյակը։
«Եվրո-2024»-ում այսօր մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը, և առաջին խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության մատնեց առաջնությունը հյուրընկալող Գերմանիայի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 56-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Ս․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ծառին և հայտնվել ձորակում։
Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-10-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի՝ վերջին 13 տարվա ընթացքում առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, Իրաքում կամ արաբական երկրներից մեկում: Այդ մասին հայտնում է Turkiye պարբերականը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հույս ունի, որ առաջիկա 10 տարում Ուկրաինան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ: Այդ մասին նա հայտարարել է dpa գործակալությանը տված հարցազրույցում։
Բուքինգհեմյան պալատում Չարլզ III թագավորի մոտ ընդունելությունից հետո՝ Լեյբորիստական կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։ Այդ մասին հայտնում է BBC-ն։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
Ադրբեջանը դժվարություններ չի ունենա Շանհայի համագործակցության կազմակերպությանը անդամակցելու հարցում: Այդ մասին ռուսական NEWS.ru-ին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին հայտարարել է, որ Մոսկվայում Հունգարիայի կառավարության ղեկավարը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ Օրբանը Մոսկվա է ժամանել «իր խաղաղապահ առաքելության շրջանակներում»։
Կողմերը հանդես են եկել նաեւ համատեղ մամուլի ասուլիսով:
Տնտեսական հետազոտությունների հայկական կենտրոնի ստեղծման առաջին քայլերն են արվում։
Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը։
Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների II փուլը։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին` Երևանի ժամանակով 07:30-ին։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ առաջինը քվեարկել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։
Ըստ առկա վերջին տվյալների, որը ներկայացնում է BBC-ն, լեյբորիստներն ունեն 410 մանդատ, իսկ թորիները (Պահպանողական կուսակցությունը)՝ ընդամենը 119։
Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։
Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:
Աշխաբադ փողոցի 950 մետր տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանը «ԱՎԱ-2000» ՍՊ ընկերության հետ կնքել է մոտ 38 մլն դրամի պայմանագիր։ Մեկ տարի չանցած փողոցում նորից շինարարական աշխատանքներ են ընթանում։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։