«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ԶՊՄԿ-ն բազմիցս հայտարարել է, որ այս տարեսկզբին իր աշխատանքների ավելի քան 10-օրյա դադարը ապօրինի է՝ մի քանի նախկին աշխատողների մեղադրելով սաբոտաժի և ինքնիրավչության մեջ։
Հեռավար մասնակցի կարգավիճակ կարող են ստանալ այն օտարերկրյա բրոքերները, որոնք բավարարում են Բորսայի «Անդամակցության և շուկային մասնակցության» կանոններով սահմանված պահանջներին։
Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները։
Քաղաքական գործիչները, որպես կանոն, ֆեյք նյուզի ակտիվ տարածողներ են:
2024 թվականին առգրավվել են շուրջ 426 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թ. համեմատ ավելի է 202 կգ-ով:
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` հունիսի 5-ին` ժամը 10:00-ից մինչև հունիսի 6-ը` ժամը 10:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։
ԿԲ-ի վարչական ծախսերի նախահաշիվը հաշվետու տարում 10.3 մլրդ դրամ է կազմել, որի դիմաց կատարողականը եղել է 84 տոկոս: Վարչական ծախսերի կատարողականի 99 տոկոսը կազմել են ապարատի պահպանման ծախսերը, որոնց գծով կատարողականը կազմել է 84 տոկոս:
Ըստ հաշվետվության՝ 2024 թ. գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ: Հաշվետու տարում ապրանքների արտահանումը ՀՀ-ում աճել է 53,1 տոկոսով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 18,6 տոկոսով:
Լենինգրադյան 27/7 հասցեում կառուցվող Տիգրան Մեծ բնակելի համալիրի շահառուներն անելանելի վիճակում են և իրենց խաբված են զգում. կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն բնակարանները վաճառել է մեծ խոստումներով, սակայն արդեն պարզ է, որ դրանց մի մասը չի կատարելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է բյուջետային փաստաթղթի բովանդակային եւ թվային ցուցանիշների մասին:
Ա․Ղ․-ի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին բերված վերնազգեստի վրա ՔԿ ծառայողները նկատել են թմրամիջոցի նմանվող, կասկածելի զանգված՝ սպիտակ, փոշենման հետքերով։
Հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևանում հունիսի 4-ի ցերեկը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի նախագիծ:
Գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։ Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման համար անհրաժեշտ թույլտվություններ։
ԲՏԱ նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նախաձեռնել է աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա պետբյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է ընդհանուր շուրջ 360 մլն դրամ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին ժամը 12.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 24.00-ն կդադարեցվի Լոռու մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի նախկին տեղակալ Հայկազ Յուրիկի Մկրտչյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 1 անշարժ գույք և դրամական միջոցներ։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ներառյալ օրենսդրական բարեփոխումների և բիոմետրիկ անձնագրերի ներդրման ընթացքը։ Քննարկվել են նաև նախարար Սարգսյանի առաջիկա այցը Բրյուսել։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն մի շարք կենտրոնական փողոցներ։
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Այն ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր, պայմանավորված մոծակների բազմացման և տարածման համար բարենպաստ պայմաններով։
Ազգային ժողովում քննարկվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Հանդիպման շրջանակում դիտարկվել են տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։