Փաշինյանի գրառման համաձայն՝ «Վեհարանը վեհի՛» շարժման անդամ կարող են դառնալ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, որոնք մկրտված են, վերջին հինգ տարում առնվազն մեկ անգամ պահք են պահել, կարդացել են Աստվածաշունչը և ամեն օր աղոթում են։
Հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում:
Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեղարկել Վաղարշապատի կենտրոնական հրապարակում սպասվող հանրահավաքը՝ արյունահեղությունից խոսափելու համար։
1994-ին, երբ Արգենը զինվորական էր, Վարանդայի շրջանում ականի վրա է կանգնել։ Պայթյունից Արգենը հաշմանդամ է դարձել, աջ ոտքը անդամահատել են, իսկ ձախում՝ արհեստական ոսկոր տեղադրել։
Այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։
Արարատի մարզում վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարի վնաս և համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք:
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 25-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի որոշ հասցեների ջրամատակարարումը:
ՀԾԿՀ-ի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո։
Վճարովի բովանդակություն
Հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանն անշարժ գույքերի մասով արագացված դատաքննություն իրականացնելու և վճիռ կայացնելու որոշում է կայացրել:
Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ մյուսի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպումների համար՝ ընդգծելով երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը։
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Սամվել Մարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, շուրջ 203 միլիոն դրամ գումար։
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:
Դատավոր Աղաևը նշել է, որ առարկությունները պետք է գրավոր հիմնավորվեն Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, և ըստ դատավորի՝ «կողմնակալության որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել», ինչի համար առարկությունը մերժվել է։