Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների տղաների հավաքականը 2 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում անցկացված պատանիների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Արտաշես Թորոսյանը, որը ԿԶՆԱԿ-ը ղեկավարել է 2021 թվականից, իր մասնագիտական գործունեությունը կշարունակի որպես ԿԳՄՍ նախարարի խորհրդական։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:
Կդադարեցվի Գորիս քաղաքի՝ Արցախյան և Երևանյան խճ․, Վանքի Տափ փ. 1-15 շենքերի, Ավանգարդ 5-րդ թաղ. 1-16 շենքերի, Ավանգարդ 1-ին, 2-րդ և 4-րդ, Սևյան, Արզումանյան, Ս.Խանզադյան, Սարգսյան, Նոր Կյանք փ․, Սարյան 1-ին, 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
Ուշագրավ է, որ պարեկները հայտնվում են տարաբնույթ պատմությունների մեջ՝ մեկ կասկածվում են կանչով մեկնելու ժամանակ քաղաքացու տնից ոսկյա զարդեր գողանալու մեջ, մեկ կատարում են բնակարանային գողություններ:
Միքայել Աջապահյանը զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քր.օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող Ա.Ա.-ն 2025 թվականի հուլիսի 25-ին հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին:
Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել նորմերին։
Քննչական կոմիտեիից հայտնում են, որ ավարտվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օահանյանի, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Արդեն 3 տարի է` Գլխավոր դատախազությանը չի հաջողվում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին և որդուն՝ Արգամ Աբրահամյանին, 2004թ. աճուրդով վաճառված պահուստային հողերի գործով «բարենպաստ» դատական ակտ ստանալ:
Մաuնակցել կարող են 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները` իրենց կողմից ներկայացրած դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակների հիման վրա: Դիմումներն ընդունվում են ԿԸՀ-ում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։
«Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ֊ն (ապրանքանիշը՝ Mobile Centre) 2025 թվականի առաջին կիսամյակում դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։
Ընթանում է Երևան քաղաքի ավագանու գործակարգավարական խորհրդակցությունը: Նիստը վարում է փոխքաղաքապետ Նիստը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ից օգոստոսի 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: