Իր եզրափակիչ ելույթում Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ համաձայն չէ մեղադրողների կողմից ներկայացված ապացույցների հետ։
Մհեր Բադալյանն առողջական խնդիրներ ունի ՝ոտքերի և ողնաշարի։ Քայլում է ձեռնափայտով, դժվարությամբ է տեղաշարժվում, ուստի չի կարող ֆիզիկական աշխատանք կատարել։ Քանի որ ամռանից թոշակ չի ստանում, չի կարողացել ձմռան վառելափայտ գնել։
Տեղահանումից հետո երկու տարի Հայաստանում ապրելուց հետո Գոհարը որոշում է, որ պիտի տեղափոխվի Ռուսաստան ու այնտեղ շարունակի երգել սովորեցնել. երկու աղջիկների, ծնողների ու տատի հիմնական կերակրողը նա է ու պետք է շատ աշխատի։
Արարատյան արտեզյան ավազանը մեր ստորգետնյա հարստությունն է։ Տասնյակ տարիներ մենք այդ հարստությունից ծախսել ենք ավելին, քան բնությունը կարողացել է վերականգնել, և մոտեցել ենք անդառնալիության կետին։
Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկներին և իրավիճակային լուծումներին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է գործընկերներին Հայաստանում ԶՖԳ գրասենյակի բացման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացման գործընկերության ընդլայնմանը:
Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)։
Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության զարգացմանը և այլ թեմաների։
Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։
Նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։
Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց -Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Անդրադարձ է կատարվել ս.թ. օգոստոսի 8-ից հետո ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության հետագա խորացման հնարավորություններին, մասնավորապես՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ս.թ. օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։
«Հետքի» ընթերցողը խնդրել էր բարձրաձայնել թեմայի մասին ու Երևանի քաղաքապետարանից տեղեկանալ, թե ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվել 13-րդ աշխատավարձ ստացող աշխատակիցների ցանկը կազմելիս։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվեն 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերը։
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ապամոնտաժման աշխատանքները փաստագրվում են, և այս տարեվերջին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը Դատախազության կողմից կներկայացվի հանրությանը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։
Ստորագրման արարողությանը մասնակցել են ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարները և ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը պնդում է, որ եվրոպացիները վերջին գնահատողական այցի ժամանակ թե՛ ՔԱԿ-ում, թե՛ հայկական ավիաընկերություններում չեն գտել թռիչքային անվտանգությանը սպառնացող խնդիրներ:
Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 630 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 44 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:
2025 թվականի դեկտեմբերի 9-ին դատախազը հաստատել է Հ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Ավագ քննիչին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան:
Ալեքսանդրա Քոուլն ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու համագործակցության մակարդակի բարձրացումը։
Երեկոյան ժամերգության ժամանակ տեղի ունեցած բախումների ժամանակ Տեր Վրթանեսի ինքնազգոցողությունը կտրուկ վատթարացել էր։