Դատարանը չի անդրադարձել լրագրողի մյուս փաստարկներին՝ կապված լրագրողական գործունեության սահմանափակման համաչափության հետ, քանի որ արդեն իսկ արձանագրել է, որ որոշումն ընդունվել է օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ։
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը։
«Օդից ընկած» այս գործը պետական մարմնի ու քաղաքացու միջև ընթացող սովորական վարչաիրավական հարաբերություններին հանցանքի տեսք տալու մասին է։
Վ. Հարությունյանի փոխանցմամբ՝ Չալաբյանը կալանքը կրելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Դատարանն արգելել է նաև Չալաբյանի հետ բոլոր տեսակցությունները՝ բացառությամբ պաշտպանների։
Ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:
Eventhub-ի կարևոր նորամուծություններից է նաև կայքում և Telegram-ում գործող AI+ օգնական Նարեն, որը հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն միջոցառումների, տոմսերի և պատվերների վերաբերյալ վայրկյանների ընթացքում։
Խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:
Շնորհավորելով Թոմաս Կայրիսին և Ռեմոն Զաքարիային նոր պաշտոններում նշանակման կապակցությամբ` փոխվարչապետը հույս հայտնեց, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերն այսուհետ ևս կընդլայնվեն:
Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար:
Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Ա․Չ.-ն(խմբ․ Ավետիք Չալաբյան) ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Երկկողմ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը:
Թվային տեխնոլոգիաներն արմատական փոփոխությունների են ենթարկել բանկային համակարգն ու հաճախորդների սպասարկման մոտեցումները:
2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58.97%-ը։ Ամենաակտիվ ընտրողները եղել են 50-65 տարեկանները՝ 62% մասնակցությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։
հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը