Ըստ հայցվորի՝ ոստիկանությունը նաև միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ Ստեփան Ասատրյանին, որը կարգալույծ է, դիտարկելով որպես գործող հոգևորական և թույլ տալով նրան կատարել եկեղեցական ծեսեր։
Այս հաղթանակի շնորհիվ Անգլիայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կմրցի Մեքսիկայի ընտրանու հետ:
Մայիսի 31-ը գուցե այդպես էլ սովորական օր մնար գիտնականներ Լուսինե Աղաջանյանի, Մամիկոն Ղասաբյանի եւ Լյուբա Բալյանի համար, եթե տեղի չունենար կարեւոր մի իրադարձություն:
ԿԸՀ նախագահը նշեց, որ ՍԴ դիմում ներկայացրած քաղաքական ուժերը ապացույցներ չեն ներկայացրել մասսայական ընտրախախտումների վերաբերյալ։ Հետևաբար, ԿԸՀ որոշումը հիմնված է ընտրական գործընթացների համակողմանի գնահատման վրա, և անվավեր ճանաչելու հիմքեր չկան։
Քննարկվել են նախագծի առանձին բաղադրիչները, դիտարկումներ են ներկայացվել ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնից ազատվել է Ալբերտ Բաղդասարյանը:
Կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Երկրաբանների, Ազատության, Շինարարների, Վ.Համբարձումյան փողոցների, Ջերմուկի խճուղու և Շահումյան փողոց 6 շենքի ջրամատակարարումը:
Վազքը կմեկնարկի ժամը 21:30-ին և կավարտվի 23:00-ին։
Որմնանկարի գիտանախագծային փաստաթղթերը մշակել և նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանն էր ներկայացրել Իտալիայում բնակվող հայ բարերար Արա Զարյանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձմանն առնչվող արդիական հարցեր։
Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն էականորեն ավելացել է. «Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։
Գալյանն, ավարտելով ելույթը, նշեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան:
Խաղերի մուտքն ազատ է, և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան բոլոր մարզասերներին հրավիրում է աջակցելու մեր պատանի բասկետբոլիստներին Եվրոպայի առաջնության տնային մրցաշարում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին։
Երկուստեք ընդգծվել է «Դպրոցական սնունդ» ծրագրի դերը համայնքների ամրապնդման և առավել դիմակայուն պարենային համակարգերի ձևավորման գործում։
Այսպիսով, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից
Վարչապետ Փաշինյանը դատախազության բոլոր աշխատողներին ևս մեկ անգամ շնորհավորել է օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։
Ըստ Օրբելյանի՝ ՍԴ-ն պետք է նաև հակասահմանադրական ճանաչի որոշ նորմեր, ինչից հետո էլ պետք է մանդատների վերաբաշխման որոշում կայացնի:
Պարզել ենք, որ առաջին քսանյակում գտնվող մի շարք ապրանքների գծով հիմնական մատակարարը Ռուսաստանն է, օրինակ՝ ձեթի և ցորենի 99%-ը ներմուծվում է նշված երկրից։ Առաջին հորիզոնականում, ըստ արժեքի, ոսկին է՝ կիսամշակ կամ անմշակ։
Վերջում Հովհաննես Խուդոյանը նշեց, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի դատավորները չեն հնչեցրել գեթ մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին:
Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Նշված գործերը միավորվել են և քննվում են նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:
Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Արամ Վարդևանյանը նշեց, որ եղած խախտումները բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Վիրաբյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 1-ի որոշումներով՝ Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոններից։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Ավելի քան մեկ հարյուրամյակ այս օրը դատախազի աշխատանքի գնահատման, պետական համակարգում դատախազի դերի արժևորման և հանրային կյանքում դատախազի կերպարի ընդգծման առիթ է:
Վերաքննիչ վարչական դատարանը 2026թ. մայիսի 26-ին բողոքն ընդունել է վարույթ և որոշման հրապարակման օր է նշանակել 2028թ. մայիսի 12-ը:
Մեքսիկայի հավաքականն ընթացիկ առաջնությունում արձանագրեց իր չորրորդ անընդմեջ «չոր» հանդիպումը՝ ոչ մի գնդակ բաց չթողնելով:
Շվեդիայի հավաքականը ավարտեց ելույթները Աշխարհի առաջնությունում, իսկ Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակչում կհանդիպի Գերմանիային պայքարից դուրս թողած Պարագվայի ընտրանուն: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 01:00-ին։