Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի հիմնական պատճառը` երկրում ստեղծված արատավոր քրեաօլիգարխիկ, ավազակապետական քաղաքական համակարգն է, որը ճնշում է ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, ձեւավորելով բռնապետություն` ժողովրդավարական ֆասադով:
Մենք` Կոնգրեսիի Արաբկիրի ենթաշտաբերի ղեկավարներս, որ ներկայացնում ենք նաև տարբեր կուսակցություններ, հայտարարում ենք, որ ոչ հիմնավոր պատճառներով կուսակցությանը սեփական տարածքից վտարելը քաղաքական հետապնդում է կուսակցության նկատմամբ և մեր աջակցությունն...
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հայտնում է, որ փետրվարի 17-ին նախատեսված Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, եղանակային խիստ պայմանների պատճառով, ինչպես նաև ճանապարհային անվտանգության նկատառումներից ելնելով, կկայանա մարտի 1-ին:
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելուն ուղղված ջանքերին զուգահեռ քաղխորհուրդը որոշել է քննարկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը: Կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները և առաջարկությունները...
2008 թվականի նախագահական ընտրություններից անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ ընտրությունները կեղծելու, մարտիմեկյան ոճրագործության եւ ռազմական հեղաշրջման ճանապարհով հաստատված իշխանությունն այլ բան չէր էլ կարող լինել, քան քոչարյանական ատելի...
Նիստում ամփոփվել է քաղաքական տարին և քննարկվել են քաղխորհրդի գործունեության առաջիկա ծրագրերը:
Դեկտեմբերի 14-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, ով ավարտել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում և այցելել է Առաջին նախագահին` հրաժեշտ տալու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև տնտեսական դրությանն առնչվող հարցեր: