HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հրաչյա Սարիբեկյանը՝ Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ արձակագիր, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը այսուհետ կստանձնի Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտավորությունները։

Բուդումյանի գրառումից տեղեկանում ենք նաեւ, որ գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանին հանձնվել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալ՝ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի եւ մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար (Զարգարյանը Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2011 թվականին)։

«Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Սարիբեկյանը։ Հրաչյա Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ եւ ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է եւ գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների։ Պատասխանելով շնորհավորանքներին՝ Հրաչ Սարիբեկյանը կարեւորեց իր ստանձնած ահռելի պատասխանատվությունը եւ հանձն առավ իր փորձն ու եռանդը ծառայեցնել ի շահ Ազգային գրադարանի եւ գրադարանային ոլորտին։

Վստահ եմ, որ Հրաչյա Սարիբեկյանի պաշտոնավարման կարճ ընթացքում նշանակալի դրական փոփոխություններ կգրանցվեն թե՛ գրադարանի եւ թե՛ գրադարանի ընթերցողների կյանքում»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշում է Բուդումյանը։

Հրաչյա Սարիբեկյանը ընթերցասերների շրջանում հայտնի է իր «Երկվորյակների արեւը», «Ապուշների ուղեւորությունը» վեպերով, «Այնտեղ աչքերդ երբ բացես» պատմվածքների եւ վիպակների ժողովածուով։

Լուսանկարը՝ Դըրք Սքիբայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter