«Չենք լռելու»-ն խնդրում է զանգվածային լրատվության միջոցներին, բլոգերներին, քաղաքացիական նախաձեռնություններին ու հասարակական գործիչներին շարունակել ուշադրության կենտրոնում պահել Սանահինի վիճակի թեման:
Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում մամուլի ակումբներին քննարկման թեմաների շարքում ներառել Սանահինի վանական համալիրի վիճակի հարցն ու հրավիրել դրա հետ առնչություն ունեցող հյուրերի:
Այսօր` վարչապետի այցից 15 ամիս անց, Սանահինի գմբեթի բուսականությունը միայն փարթամացել է: Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտի մասին կրկին մոռացան, որում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մեղադրում...