
2020 թվականի պետական բյուջեի նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը»
Խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց միայն քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը: Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին: Նախագիծն ընդունվեց 77 կողմ, 37 դեմ ձայներով:
Տեղեկացնենք, որ դահլիճում գտնվող պատգամավորներից կողմ էին քվեարկել 69-ը: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ընթերցեց նաև գործուղման մեջ գտնվող, սակայն իրենց կողմ քվեարկության մասին նախապես հայտնած պատգամավորների անունները` Գայանե Աբրահամյան, Ռուբեն Ռուբինյան, Մարիա Կարապետյան, Արման Եղոյան, Աննա Կարապետյան, Հովհանես Հովհաննիսյան, Մխիթար Հայրապետյան, Վլադիմիր Վարդանյան
«Հարգելի Կառավարություն, շնորհավորում ենք»,- ասաց Արարատ Միրզոյանը` դիմելով դահլիճում գտնվող վարչապետին ու Կառավարության մյուս անդամներին:
Ինչից հետո հնչեցին ծափահարություններ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի պետական բյուջեով ակնկալվում է ապահովել 4,9 տոկոս տնտեսական աճ: Ընդդիմադիրների պնդմամբ` այս բյուջեի նախագիծը հեղափոխական չէ:
- Բյուջե 2020. աճում են ինչպես եկամուտներն ու ծախսերը, այնպես էլ` դեֆիցիտը:
- Պահպանողական բյուջեն ու տնտեսական աճի ռիսկերը:
Մեկնաբանել