HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Էյչ-Էս-Բի-Սի»–ի բանկն էլ միացավ վարկային արձակուրդ տված 16 բանկերին

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն միացավ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վարկային արձակուրդ հայտարարած հայաստանյան 16 բանկերին:

Բանկը որոշել է աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում։ Մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը  ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չեն կիրառվի պայմանագրով սահմանված տուգանքները։

Նույն ժամանակահատվածում անհատ հաճախորդների կողմից պարտավորության պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չի համարվի ժամկետանց, այդ թվում՝ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ վարկային բյուրո տրամադրման առումով։

«Հետք»-ը մարտի 17-ին հրապարակել էր վարկային արձակուրդ տված և չտված բանկերի ցանկը։ Հոդվածից հետո վարկային արձակուրդ չտրամադրած բանկերը` «ԱյԴի բանկը», «Մելլաթ» բանկը, «ՎՏԲ»–ն, «Արմսվիսբանկ»–ը հաջորդաբար հայտարարեցին վարկ ունեցող իրենց հաճախորդներին աջակցելու մասին, որոնք զրկվել են եկամուտից։

Մեկնաբանություններ (1)

Ռուստամ
ես կուզենայի իմանալ սա սառեցվումա թե՞ մայիս ընդհանուր բոլորնա մուծվելու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter