
Ադրբեջանը խախտել է 12:00-ին հայտարարված հրադադարը
Այսօր՝ հոկտեմբերի 10-ից ժամը 12:00-ից պետք է սկսեր հումանիտար հրադադար։ Սակայն Ադրբեջանը, անտեսելով ժամը 12:00-ին հայտարարված հրադադարը, 12:05-ին գրոհ է ձեռնարկել «Կարախանբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։
Մինչ այդ, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին արդեն տրված էր կրակի դադարի հրաման։
Նշենք, որ մինչ այդ Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը, կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։
Ապա, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակի տակ է առել Հադրութ քաղաքը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել